486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլական օդանավակայաններն ավելի քան 3 մլրդ դոլար կստանան 2014թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար
12:36
15 Հուլիսի 2010

2014թ.-ի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության համար Բրազիլիայի օդանավակայանը նախապատրաստելու համար արված ներդրումներն ավելի քան 6,4 մլրդ ռեալ (3,65 մլրդ դոլար) կկազմեն, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել Բրազիլիայի Infraero օդանավակայանի ծառայությունը։

Այսօրվա դրությամբ, Infraero պետական մենաշնորհատեր է, որի իրավասության մեջ է մտնում երկրի բոլոր քաղաքացիական օդանավակայանների և դրանց ենթակառուցվածքների կառավարումը։

Ըստ գերատեսչության տվյալների, 2014թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների և հյուրերի փոխադրման համար 16 օդանավակայան կգործարկվի։ Ակնկալվում է, որ առաջնության անցկացման ժամանակահատվածում  ուղևորահոսքը 2,7 մլն-ի կհասնի, որից 1,2 մլն-ը կլինեն օտարերկրացիները։

ՖԻՖԱ-ի և Ֆուտբոլի բրազիլական կոնֆեդերացիայի (CBF)  բազմաթիվ տեսչությունները օդանավակայանների ենթակառուցվածքը համարել են Բրազիլիայի՝ մրցախաղին պատրաստվելու առավել թույլ օղակը։

Infraero տվյալների համաձայն, ամբողջական ներդրումները նպատակ ունեն վերացնել թռիչքուղու, ինքնաթիռների անգարի և ուղևորային հատվածի բազմաթիվ խնդիրները։ Ռիո դե Ժանեյրոյի դեպքում խոսքը նաև 2016թ.-ի Ամառային օլիմպիադային պատրաստվելու մասին է, որը տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից երկու տարի անց։

Խոշոր միջազգային միջոցառումների ժամանակ առկա գերծանրաբեռնվածությունից բացի, բրազիլական օդանավակայանները պետք է նաև լուծեն ներքին չվերթերում ուղևորահոսքի մեծացման հարցը։  Infraero տվյալների համաձայն, 2003-2008թթ.-ն  ընկած ժամանակահատվածում դեպի Բրազիլիա ավիաչվերթերի ուղևորների թիվը 59 տոկոսով աճել է։ Մինչև 2014թ.-ը կանխատեսվում է ուղևորների թվի տարեկան 8,6 տոկոսանոց աճ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: