478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան սովորականից ավելի համեստ կտոնի Բաստիլի գրավման օրը
11:16
14 Հուլիսի 2010

Ֆրանսիան սովորականից ավելի համեստ կտոնի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Չորեքշաբթի Փարիզում տեղի կունենա ավանդական ռազմական շքերթ, իսկ պետության նախագահի անունից ընդունելություն չի կազմակերպվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զորահանդեսը կանցնի Հաղթական կամարից մինչև Համաձայնության հրապարակ, որին կմասնակցի շուրջ 4 հազար մարդ և մի քանի տասնյակ միավոր ռազմական տեխնիկա:

Ֆրանսիայի Գլխավոր շտաբի ղեկավար Էդուար Գիյոյի խոսքերով՝ այս տարվա աորահանդեսը չի զիջի նախորդ շքերթներին, իսկ դրա կազմակերպումը  կարժենա շուրջ 4 միլիոն եվրո:

Այս տարվա շքերթի առանձնահատկությունը կլինի այն, որ դրան կմասնակցեն տասներեք աֆրիկյան երկրների ներկայացուցիչները, որոնք նախկինում ֆրանսիական գաղութներ են եղել, վերջիններիս թվում են Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունը, Կոնգոն, Գաբոնը, Մադագասկարը, Մալին, Մավրիատնիան, Նիգերը, Սենեգալը, Տոգոն ու Չադը: Ֆրանսիական իշխանությունները որոշել են նման ձևով տոնել համաշխարհային գաղութային համակարգի տապալման 50-ամյակը: Միաժամանակ Կոտ դ’Իվուարի ներկայացուցիչները հրաժարվել են այցելել Ֆրանսիա երկու երկրների միջև գոյություն ունեցող լարված հարաբերությունների պատճառով:

Ամեն տարի նախագահական տոնակատարությանը մասնակցելու հրավեր էր ստանում մի քանի հազար մարդ՝ քաղաքական և հասարակական գործիչներ, վերնախավի, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, մամուլի ներկայացուցիչներ:

Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ ընդունելությունից և մի շարք նման «ավելորդություններից» հրաժարվելը թույլ կտա միջոցներ տնտեսել ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Ամեն տարի այս միջոցառման անցկացումը գանձարանի համար շուրջ 700-800 հազար եվրո էր արժենում:

Անվտանգության ապահովման նպատակով Փարիզում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ, մոբիլիզացվել է շուրջ 3 հազար ոստիկան և ժանդարմ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: