487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Օվկիանոսի աղմուկի աճը ստիպում է կետերին ավելի բարձր կանչել. գիտնականներ
18:00
07 Հուլիսի 2010

Օվկիանոսում մարդու գործունեությունից առաջացած աղմուկի մակարդակի աճի պատճառով, միայնակ կետերը ստիպված են ավելի բարձր կանչել, որպեսզի տոհմակիցների հետ կապ հաստատեն, պարզել են Փենսիլվանյայի համալսարանի և Վուդսխոլի օվկիանոսագիտական կենտրոնի ամերիկացի գիտնականները:

«Օվկիանոսում աղմուկի աճի ազդեցությունը վտանգ է ներկայացնում ծովային կենդանիների, մասնավորապես՝ կետերի ապագայի համար: Աղմուկը մեղմելու համար ձայնային ազդանշանները փոխելու ունակությունը ծայրաստիճան կարևոր է օվկիանոսում աճող աղմուկի պայմաններում հաջող հաղորդակցվելու համար»,- ասվում է հոդվածում, որը հրատարակվել է Biology Letters թերթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իսկական ատլանտյան կամ հարթ կետերը (Eubalaena glacialis) բավական հաճախ են մոտենում ափին: Նրանք իրենց անվանումը ստացել են շնորհիվ այն բանի, որ կետորսները նրանց դիտարկել են որպես առավել համապատասխան թիրախ՝ նրանք շատ յուղայնություն են պարունակում, բավական դանդաղ են լողում և մահանալուց  հետո ջրի երեսին են մնում: Կետորսներն այս կետերի պոպուլյացիան ոչնչացման եզրին են հասցրել: Ներկայում հյուսիսային և հարավային իսկական կետերը ներառված են անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների ցուցակում:

Կետերը շփվում են հատուկ ձայների օգնությամբ: Դրանց միջոցով կենդանիները գտնում են իրենց տոհմակիցներին, հավաքվում խմբերով, գրավում էգերին:

Փենսիլվանյայի համալսարանի կիրառական հետազոտությունների լաբորատորիայի  հետազոտության հեղինակներ Սյուզեն Փարկսը (Susan Parks) և նրա գործընկերներն ուսումնասիրել են, թե տարբեր իրավիճակներում, աղմուկի տարբեր մակարդակում ինչ փոփոխությունների են ենթարկվում կետերի ազդանշանները:

Դրա համար նրանք հատուկ ձայնագրող նշանասարքեր են  տեղադրել յոթ արու և էգ կետերի վրա, իսկ այնուհետև բարձրության, տևականության և հաճախականության  մակարդակի տեսակետից ելնելով՝ վերլուծել են ձայնագրված ազդանշանները: Արդյունքում հետազոտողները հաստատել են, որ կետերը ստիպված են եղել ուժեղացնել ձայնի ամպլիտուդը և հետևաբար առավել մեծ էներգիա ծախսել կապ հաստատելու համար:

Աշխատանքի հեղինակները նշում են, որ դա ավելացնում է սթրեսը կենդանիների մոտ, բացի այդ, նրանք առավել խոցելի են դառնում գիշատիչների համար:

«Օվկիանոսում աղմուկի մակարդակն, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել, և գոյություն ունեն ֆիզիկական սահմաններ (կետերի կողմից հանող ձայների. խմբ.), որոնցից բարձր կետերն անցնել չեն կարող»,- նշել է Փարկսը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։