478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենամեծ և վառ ջահը վառվել է Քաթարում. թերթ
14:26
28 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի ամենամեծ և վառ ջահը շաբաթ օրը վառվել է Դոխայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Ար-Ռայա» քաթարական թերթին:

Տասնվեց մետրանոց էներգախնայող լուսատուն լուսավորում է «Ալ-Հաթմի» տեղական խոշոր ընկերությանը պատկանող երկու աշխատարակների միջև ընկած տարածությունը, աշտարակները գտնվում են Դոխայի ափին: Աշխատարակներում կտեղակայվի էմիրության կառավարության գլխավոր քարտուղարությունը: 38,5 մետր երկարություն և 12 մետր լայնություն ունեցող յուրահատուկ լուսատուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ալյումինե հիմքով բյուրաղապակյա ջահը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Կանադայի, Չինաստանի և Հոնկոնգի մասնագետների ջանքերով: Առանձնահատուկ ջահի ստեղծման համար երեքուկես տարի է պահանջվել:

«Ար-Ռայան» չի հրապարակում ջահի արժեքը: Թերթը միայն հաղորդում է, որ «Ալ-Հաթմի» ընկերության ներկայացուցիչը հսկայական լուսատուի բացման արարողության ժամանակ երախտագիտություն է հայտնել երկրի էմիրին և կառավարությանը` նշելով, որ «նրանց ուշադրության շնորհիվ ընկերությունը հնարավորություն ուներ ավելի շատ հոգալ նախագծի իրագործմանը, քան դրա ինքնարժեքի մասին»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
23 Օգոստոսի 2017
Ամենահեռանկարային 26-ամյա բոդիբիլդերը մահացել է` խեղդվելով սննդով
Ամերիկացի բոդիբիլդեր Դալաս Մքքարվերն անժամանակ մահացել է Ֆլորիդայի իր տանը կյանքի 27-րդ տարում:
20:06
23 Օգոստոսի 2017
Հրշեջները փրկել են խոճկորներին... և կերել նրանց (ՖՈՏՈ)
Բրիտանական Ուիլթշիր դքսության Պյուզի գյուղի հրշեջները կերել են իրենց իսկ փրկած խոճկորներին։
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին: