482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության play-off-ի հանդիպումները ավելի դժվար են լինելու. Մարադոնա
11:09
23 Հունիսի 2010

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Դիեգո Մարադոնան զգուշացրել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության play-off-ի հանդիպումների ժամանակ հաջողության հասնելն ավելի դժվար է լինելու, քան խմբային փուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ասոշիեյթիդ փրես գործակալությանը:

Երեքշաբթի արգենտինացիները տարան իրենց երրորդ հաղթանակը` խմբային փուլի եզրափակիչ հանդիպման ժամանակ 2:0 հաշվով պարտության մատնելով հույներին: Առաջնության 1/8-րդ եզրափակչում արգենիտացիների մրցակիցը կլինի Մեքսիկայի հավաքականը:

«Այժմ դեպի վեր ճանապարհը շատ ավելի դժվար է լինելու, և թիմերի դասավորությունը մեծ կշիռ է ձեռք բերում: Միշտ ասում են, որ Գերմանիան, Իտալիան և Բրազիլիան վատ են խաղում, սակայն նրանք ամեն անգամ հասնում են քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ», - հայտարարել է Մարադոնան:

Խոսելով իր հավաքականի մրցակցի մասին` Արգենտինայի հավաքականի մարզիչը նշել է, որ «Մեքսիկան մեծ հարգանքի է արժանի»:

«Չնայած, որ նրանք պարտություն են կրել, նրանք ունեն իրենց դեմքը», - ասել է 1986 թ.-ի աշխարհի առաջնության չեմպիոնը:

Երեքշաբթի մեքսիկացիները А խմբում 2:0 հաշվով զիջել են Ուրուգվայի հավաքականին, սակայն պահպանել են իրենց տեղը play-off-ում:

1/8 եզրափակչի մյուս զույգը Ուրուգվայի և Կորեայի հավաքականներն են: Play-off-ի ուղեգրեր են նվաճել նաև Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: