486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանի հարավում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 200-ին. գործակալություն
11:03
21 Հունիսի 2010

Շուրջ 150 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գրանցված ջրհեղեղների հետևանքով, շրջանի գրեթե հարյուն բնակիչ անհայտ կորած է համարվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Չժունգո սինվեն» գործակալությանը:

Հարավային շրջաններում երկու շաբաթ տեղատարափ անձրևները չեն դադարում: Առավել շատ են տուժել Սիչուան, Խունան, Ֆուցզյան, Ցզյանսի, Գույչժոու գավառները և Գուանսի-Չժուան ինքնավար շրջանը: Վերջին տվյալների համաձայն՝ աղետի գոտում է գտնվում ավելի քան 15 միլիոն մարդ: Այժմ հայտնի է 147 զոհերի մասին, շարունակվում են ևս 93 մարդու որոնողական աշխատանքները:

Անձրևներից առաջացած սողանքներն ավերել են ավելի քան 200 հազար տուն, ինչը հանգեցրել է ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման: Ավերիչ տարերքի հասցրած տնտեսական վնասն արդեն գերազանցել է 19,730 միլիոն յուանը (2,9 միլիարդ դոլար):

Ջրի հոսքերը լրջորեն խախտել են շրջանի ճանապարհային հաղորդակցությունը, ինչը դժվարացնում է փրկարարական աշխատանքները: Բացի այդ, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, մի շարք գավառներում ջուրը սպառնում է երկաթուղուն: Այս կապակցությամբ Շանհայում չեղյալ է համարվել հարավային ուղղությամբ մեկնող տասնյակ գնացքների երթևեկությունը: 

Նախորդ հանգստյան օրերին Գուանսի-Չժուան ինքնավար շրջան է այցելել Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաուն՝ փրկարարական աշխատանքներն անձամբ վերահսկելու և տուժածներին աջակցելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին: