481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Շանհայում ԷՔՍՊՈ-2010-ի ազգային տաղավարներն այցելուներին են գրավում նվերներով
14:48
18 Հունիսի 2010

Շանհայում անցկացվող ԷՔՍՊՈ-2010 համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսին մասնակցող երկրների ազգային տաղավարներն այցելուներին գրավում են վիճակահանությունների, թանկարժեք նվերների և զվարճանքների միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բելգիական տաղավարում, որտեղ շոկոլադի արտադրության փոքրիկ ֆաբրիկա են տեղադրել, օրը երկու անգամ հազարավոր փոքրիկ շոկոլադներ են բաժանում: Ֆրանսիայի տաղավարն անվճար տրամադրում է հայտնի ապրանքանիշների բուրմունքների և օծանելիքի նմուշներ: Միաժամանակ կիրառվում է վիճակահանության սկզբունքը՝ ֆրանսիական օծանելիքի տրամադրման օրն ու ժամը ընտրվում է պատահական կերպով:

Շանհայի ԷՔՍՊՈ-ում մրցանակի խաղարկության սկզբունքներն կիրառում են նաև բելգիացի ադամանդագործները: Բելգիական տաղավարը օրը մեկ անգամ խաղարկում է 4999, 3999 և 2999 յուան արժողությամբ ադամանդե ոսկերչական իրեր: Վիճակահանությանը կարող է մասնակցել ցանկացած այցելու, ով տաղավար է այցելել ժամը 17:00-ից հետո և տեքստային SMS-հաղորդագրություն է ուղարկել: Առաջին ադամանդը, որն արժեր 4999 յուան կամ շուրջ 850 դոլար, շահել է շանհայցի մի դպրոցական, ում անունը չի հրապարակվում:

Նկատելով լուսանկարչության նկատմամբ չինացիների մոլուցքը՝ կանադական տաղավարում զբոսնում են հեքիաթային հագուստով կամ գվարդիայի զինվորների՝ 250-ամյա վաղեմության հագուստով աշխատակիցներ, որոնց պարտականությունն է միայն լուսանկարվել այցելուների հետ: Հարավկորեական տաղավարն առաջարկում է այցելուներին լուսանկարվել, այնուհետև հատուկ սարքի միջոցով տպել լուսանկարը յուղաներկի միջոցով նկարված գեղարվեստական դիմանկարի ոճով:

Շանհայի Պուսի շրջանում գտնվող ԷՔՍՊՈ-պարկի D գոտում, որտեղ իրենց արտադրանքներ են ներկայացնում խոշոր ընկերությունների տաղավարները, այցելուներին բաժանում են հուշանվերներ, նույն սկզբունքով են գործում նաև Պուդուն շրջանի տաղավարները, որտեղ գտնվում են ազգային ցուցադրությունները:

Օրինակ՝ Coca-Cola ընկերության տաղավարը ժամանակ առ ժամանակ բաժանում է Coca-Cola-ով 2 լիտրանոց շշեր: Ճապոնական կորպորատիվ տաղավարում այցելուները ստանում են շոկոլադով և պլաստմասե օդափոխիչներով լի վուշե տոպրակներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: