478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները միայն կբարդացնեն իրավիճակը. Մեդվեդև
12:20
18 Հունիսի 2010

Իրանի դեմ միջազգային հանրության միակողմանի պատժամիջոցները միայն կբարդացնեն իրավիճակն ու կվնասեն Թեհրանի հետ բանակցությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 9-ին կողմ է քվեարկել ուրանի հարստացման աշխատանքները չդադարեցնելու պատճառով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Փաստաթղթին աջակցել են Անվտանգության խորհրդի 12 անդամ, Թուրքիան և Բրազիլիան դեմ են քվեարկել, Լիբանանը ձեռնպահ է մնացել: Սա թվով չորրորդ բանաձևն է, որն ընդունում է Անվտանգության խորհուրդը Թեհրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող միջազգային պահանջները չկատարելու կապակցությամբ:

«Եթե մենք.... Միացյալ Նահանգների հետ պայմանավորվել ենք, որ այդ պատժամիջոցները հավաքական բնույթ են կրում, ապա միակողմանի պատժամիջոցները, լինեն դրանք ԱՄՆ-ի, Եվրամիության .... մյուս երկրների, կվատթարացնեն իրավիճակը, քանի որ դրանք ոչ մեկի հետ համաձայնեցված չեն... Դրանք վնաս կհասցնեն նաև մեր պայմանավորվածություններին, քանի որ վերջնական արդյունքում այդ պատժամիջոցները կարող են ընկնել այլ պետությունները, իսկ մենք դա չէինք պատյանավորվում, երբ Իրանի դեմ պատժամիջոցների համատեղ բանաձև էինք ծրագրում և երբ այն ընդունում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»,- ասել է ՌԴ նախագահը Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ «Իրանի հետ պետք է բանակցություններ կառուցել, անհրաժեշտության դեպքում՝ ճնշել ու կառուցողական դիրքորոշման կոչել, սակայն ոչ մի դեպքում խնդիրներ չստեղծել քաղաքացիական հասարակության համար և գործել հավաքական կերպով»:

«Եթե մենք նման պատասխանատվությամբ մեզ պահենք, վստահ եմ, որ վերջիվերջո մենք կհասնենք արդյունքի»,- ընդգծել է նախագահ Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: