480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն և ՌԴ-ն ՌՀՍ-ի պայմանագրի հետ կապված գաղտնի գործարքներ չեն կնքել. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
11:50
16 Հունիսի 2010

ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) նոր պայմանագրի հետ կապված ոչ մի գաղտնի գործարք չեն կնքել, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային հարցերի կոմիտեի անդամներին վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` Համաձայնագրերի ստուգման և պահպանման հարցերով տեղակալ Ռոուզ Գեթեմյուլերը:

«Նրանց, ովքեր մտավախություններ ունեն ենթադրյալ գաղտնի գործարքների կապակցությամբ, որոնք իբրև թե կնքվել են ՌՀՍ-ի նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ, ուզում եմ այսօր միանշանակ և հրապարակավ ասել, որ ոչ հակաօդային պաշտպանության, ոչ էլ այլ բանի հետ կապված որևէ գաղտնի գործարք չի կնքվել», - ասել է Գեթեմյուլերը` երեքշաբթի ելույթ ունենալով Սենատում:

«Այն, ինչի մասին մենք պայմանավորվել ենք, ամրագրված է պայմանագրին վերաբերող փաստաթղթերում, որոնք մայիսի 13-ին ներկայացվել են Սենատ», - ավելացրել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գեթեմյուլերը հատկապես ընդգծել է, որ ԱՄՆ-ն համաձայն չէ Ռուսաստանի կողմից ընդունված միակողմանի հայտարարության հետ: Այն բանից հետո, երբ ՌՀՍ-ի նոր պայմանագրի շուրջ պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել, երկու կողմերը ընդունեցին հատուկ հայտարարություններ, ըստ որոնց և ՌԴ-ն, և ԱՄՆ-ն կարող են դուրս գալ համաձայնագրից: ՌԴ-ն որպես ՌՀՍ-ի պայմանագրից դուրս գալու պատճառ է նշել Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից տեղադրվող հակահռթիռային համակարգերի հնարավոր սպառնալիքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։