486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լուրջ խնդիրներ կան. Օբամա
17:35
07 Հունիսի 2010

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լուրջ խնդիրներ կան, որոնք, այդուհանդերձ, կարելի է լուծել, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, որը  հունիսի 6-ին Բաքվում Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը փոխանցել է Ադրբեջանի ղակավարին։

 «Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ մեր հարաբերություններում լուրջ խնդիրներ են առկա, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք դրանք լուծել»,-  նամակը մեջբերում է Trend Բաքվի տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Օբաման երախտագիտություն է հայտնել Ալիևին Աֆղանստանում միջազգային ուժերի գործողությանն աջակցելու և իր զինծառայողներին  այդ երկրի ուղարկելու, ինչպես նաև ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ուժերի տրանզիտի համար ադրբեջանական տարածքներն ու օդային տարածքը բացելու  համար, ադրբեջանաամերիկյան կապերի ընդլայնման և խորացման հույս է հայտնել։

 «Միացյալ Նահանգներն ընդունում են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման մեջ Ադրբեջանի մեծ ներդրումը։ Ես հուսով եմ, որ մոտակա ամիսներին և տարիներին մենք կկարողանանք ընդլայնել և խորացնել մեր հարաբերությունները»,- ասված է նամակում։

ԱՄՆ նախագահը նաև գնահատել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և  Ֆրանսիայի  միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ադրբեջանի ջանքերը և զգուշացրել է այդ երկրին ուժի գործադրումից։

 «Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը  կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունության ապահովման համար, իսկ այդ արդյունքի աջակցությունն առաջնահերթություն կմնա Միացյալ Նահանգների համար»,- ասված է փաստաթղթում։

Դրանում նաև նշվում է, որ «Հարավային էներգետիկ միջանցքի զարգացումը, որում առաջնահերթ դերն Ադրբեջանին է պատկանում, նույնպես նպաստում է գլոբալ տարածաշրջանային բարգավաճմանն ու էներգետիկական անվտանգության ապահովմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։