478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Պենտագոնի ղեկավարն Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից է համարում
14:53
07 Հունիսի 2010

Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունների ռազմավարական բնույթն է նշվել ԱՄՆ և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսի և Սաֆար Աբիևի հանդիպմանը երկուշաբթի, ասվում է «ՌԻԱ Նովոստի» ստացված Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակում (որը նախօրեին Գեյթսը հանձնել է ադրբեջանական պետության ղեկավարին), ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի սպասվելիք այցն Ադրբեջան և ներկայումս Բաքվում իր գտնվելն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ցուցանիշներ են»,- ասվում է հաղորդագրությունում:

Գեյթսն ասաց նաև, որ ԱՄՆ վերադառնալուն պես կասի Օբամային, թե որքան մեծ է Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նշանակությունը:

Իր հերթին Աբիևն ընդգծեց, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ համագործակցությանը: Նա կոչ է արել ԱՄՆ-ին մեկ անգամ ևս ակտիվ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ավարտին պաշտպանության նախարար Աբիևը հույս հայտնեց, որ ԱՄՆ և Ադրբեջանի միջև կկառուցվեն իրական գործընկերությանը բնորոշ հարաբերություններ, և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան նոր ավանդ կներդնի (երկու երկրների) գործընկերության զարգացման գործում»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։