478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան կոնգրեսականները կաջակցեն ԼՂՀ ինքնորոշմանը
13:51
04 Հունիսի 2010

Ամերիկյան կոնգրեսականների խումբը վճռական աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական գործընթացներին և նրա ինքնորոշմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակից։

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները, որոնք ազնիվ, ազատ ու արդար և բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան ճանաչվեցին ավելի քան 110 միջազգային դիտորդների կողմից։

«Այդ ընտրությունները ձեր հանրապետությունում ընթացող ժողովրդավարական գործընթացի ուժն են ցուցադրում և հաստատում են Արցախի ժողովրդի հավատարմությունը իր ինքնիշխանությանը: Մենք կշարունակենք աջակցել  ժողովրդավարության ամրապնդման ձեր ջանքերին, տարածաշրջանի հետևողական զարգացման ապահովմանը, ինչպես նաև կպաշտպանենք Արցախի ինքորոշումը»,- ասվում է Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ դեմոկրատ Ֆրենկ Փալոնեի և հանրապետական Մարկ Կիրկի ուղերձում. խմբի կազմում ընդգրկված են 150 կոնգրեսականներ։

Իր հերթին ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն  երախտագիտություն հայտնեց ամերիկյան կոնգրեսականներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարակն գործընթացին իրենց անփոփոխ աջակցության համար։

 «Արցախի ժողովրդի անունից ես շնորհակալ եմ կոնգրեսականներին՝ իսկապես ժողովրդավարական և բաց հասարակություն ստեղծելու մեր ձգտմանն աջակցելու համար, ինչը ուժեղ և բարգավաճող պետության նախապայմանն է»,- ասաց Ավետիսյանը։

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ  հայրենիք»  կուսակցության  համամասնական  ընտրացուցակի  օգտին  քվեարկել  է  քվեարկության  մասնակիցների  46, 4  տոկոսը,  Արցախի  ժողովրդավարական  կուսակցության օգտին` (խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ) 28,6  տոկոսը,   ՀՅԴ  Արցախի  ԿԿ-ի օգտին՝ (ցուցակում առաջինն Արմեն Սարգսյանն է)  20,2 տոկոս:--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։