480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Լիբիայում փրկարարները հայտնաբերել են ավիավթարի բոլոր զոհերին
10:52
13 Մայիսի 2010

Լիբիայի փրկարարներն ու հետազոտողները հայտնաբերել են չորեքշաբթի առավոտյան Տրիպոլիի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի բոլոր զոհերի մարմինները, լրագրողներին է հայտնել Լիբիայի Տրանսպորտի նախարարության ղեկավար Մուհամմեդ Զիդանը:

«Առողջապահության և բնապահպանության կոմիտեի ղեկավարների տեղեկատվության համաձայն, հիվանդանոց է տեղափոխել 103 մարդու մարմին»,- ասել է Զիդանը, ում խոսքը մեջբերում է ՋԱՆԱ լիբիական գործակալությունը:

Ըստ Տրանսպորտի նախարարության ղեկավարի, գլխավոր դատախազության աշխատակիցներն ու քննիչները սկսել են ավիավթարի զոհերի մարմինների  ճանաչման (նաև ԴՆԹ անալիզի օգնությամբ) գործընթացին:

Ավելի վաղ Զիդանը լրագրողներին պատմել էր, որ վթարված ինքնաթիռի կողային մասում ինը երկրի ուղևորներ են եղել, որոնց մեծ մասը՝ 62 հոգին՝ Նիդեռլադների հպատակներ: Բացի այդ, ինքնաթիռում են եղել Գերմանիայի,  ՀԱՀ, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Ֆիլիպինների, Զիմբաբվեի քաղաքացիներ, Մեծ Բրիտանիայի հպատակներ, լիբիացիներ, ինչպես նաև՝ 11 հոգանոց անձնակազմը:

Ողջ է մնացել միայն 10 տարեկան մի տղա Նիդեռլանդներից: Ներկա պահին Տրիպոլիի հիվանդանոցներից մեկում նա բուժում է ստանում:

«Ալ-Իֆրիկիա» լիբիական ավիաընկերության Airbus-330 օդանավը, որը 771 կանոնավոր չվերթ էր իրականացնում Յոհանեսբուրգից (ՀԱՀ) դեպի Տրիպոլի, չորեքշաբթի Երևանի ժամանակով 09.00-ին օդանավակայանի վայրէջքային գծի սկզբում վայրէջք կատարելու պահին անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել:

Ավիավթարի պատճառները մինչև այժմ չեն նշվում: Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են կողային ինքնագիրները: Ավիավթարի հետաքննությանն են  ներգրավել յոթ օտարերկրյա մասնագետներ:

Ըստ Airbus ընկերության տվյալների, աղետից տուժած A330 օդանավն արտադրվել է ավելի պակաս, քան մեկ տարի առաջ՝ 2009թ.-ի սեպտեմբերին, և թռիչք է կատարել 1,6 հազար ժամ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: