484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Շների նախընտրական մրցավազք կանցկացվի Լոնդոնում
11:07
30 Ապրիլի 2010

Greyhound Derby փառատոնի շրջանակներում, ուրբաթ կդառնան անսովոր մրցավազքի՝ շների նախընտրական մրցավազքի վկաները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

William Hill բուքմեքերական գրասենյակը որոշել է համատեղել բրիտանական երկու ավանդական զվարճանքները՝ շների մրցավազքն ու խաղադրույքները երկրի կյանքում կարևորագույն քաղաքական իրադարձությունների վրա:

Երեկոյան Ուիմբլդոնի մարզադաշտի վազքուղի դուրս կգան վեց gray hound-ներ: Շներից յուրաքանչյուրը կկրի բաճկոնիկ, որի գույնի համապատասխանում է այս կամ այն կուսակցության ավանդական գույնին: Իշխող Լեյբորիստական կուսակցությանը խորհրդանշելու է կարմիր բաճկոնիկ կրող շունը, ընդդիմադիր Պահպանողական կուսակցությանը՝ կապույտ բաճկոնիկով շունը, լիբերալ-դեմոկրատներին՝ մուգ դեղին բաճկոնիկով շունը և այլն:

Շների մրցավազքի խաղադրույքները համապատսխանելու են այն խաղադրույքներին, որոնք William Hill-ը այժմ սահմանել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդանական ընտրություններում այս կամ այն կուսակցության հաղթանակի համար: Այսպես, հաղթանակի առավել մեծ հնարավորություններ ունի «պահպանողական» gray hound-ը (2/1), ամենաքիչ՝ «Շոտլանդիայի ազգային կուսակցությանը» ներկայացնող շունը (8/1):

Միաժամանակ կազմակերպիչները չեն երաշխավորում, որ շների մրցավազքի արդյունքները կհամապատասխանեն քվեարկության իրական արդյունքներին:

«Բրիտանացիներն արդեն մի ամիս է, ինչ հետևում են նախընտրական պայքարին, և այս զավեշտալի մրցավազքը բրիտանացիների էլեկտորալ նախապատվությունները ցուցադրելու նոր միջոց է: Քաղաքական մրցավազքը  Greyhound Derby-ի փառատոնի մրցավազքերից մեկն է, որը թույլ է տալիս հումորով մոտենալ նախընտրական մրցավազքին և քաղաքականության անգութ աշխարհին, որտեղ մարդը մարդուն գայլ է», - այսպես է մեկնաբանել կայանալիք մրցավազքը William Hill-ի մամուլի քարտուղար Դեյվիդ Հուդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։