484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Դենգեի տենդը 2010թ.-ի սկզբից ավելի շատ կյանքեր է խլել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում
12:43
29 Ապրիլի 2010

Դենգեի տենդից Մալայզիայի Նեգրի-Սեմբիլան նահանգի երկու դպրոցականների մահը 2010թ.-ին այս հիվանդությունից մահացած՝ թագավորության հպատակների թիվը հասցրեց 54-ի, ինչն ավելի շատ է, քան 2009 թ.-ի նույն ժամանակահատվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հինգշաբթի հղում անելով  New Straits Times թերթին:

2009թ.-ի հունվարից-ապրիլ Դենգեի տենդից Մալայզիայում 41 մարդ է մահացել:

Միաժամանակ Մալայզիայում Դենգեի տենդով հիվանդացածների թիվը 2010թ.-ի հունվարի 1-ից մինչև ապրիլի 24-ը ավելի քիչ էր, քան 2009թ.-ի նույն ժամանակահատվածում. այս տարի գրանցվել է հիվանդացության 15,665 հազար դեպք՝ նախորդ տարվա 17,531 հազարի համեմատ: Այս մասին New Straits Times-ին տեղեկացրել է Մալազիայի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիվանդացության ամենամեծ թիվը գրանցվել է Մալազիայի գլխավոր քաղաքում՝ Կուալա-Լումպուրում և նոր մայրաքաղաք Պութրաջայում, ինչպես նաև Մալակա, Նեգրի-Սեմբիլան, Պերակ, Պերլիս և Սաբահ նահանգներում:

Մահացու տենդի հիվանդացության թիվը կրճատվում է նաև հարևան Սինգապուրում, նախորդ տարի այն, ըստ Straits Times-ի, նվազել է մինչև 4,497 հազարի՝ նախորդ տարվա 7,031 հազարի համեմատ, իսկ 2010 թ.-ին, ապրիլի 15-ի տվյալներով, պետության ողջ տարածքում գրանցվել է հիվանդացության միայն 1,22 հազար դեպք, ինչը 29 տոկոսով պակաս է 2009 թ.-ի ցուցանիշից:

Դենգեի տենդը տարածում է մոծակների Aedes Aegypti տեսակը, որը բազմանում է մաքուր ջրում:

Դենգեի տենդը, որը հայտնի է նաև որպես հոդային տենդ, սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հոդերի բորբոքումով, մկանային կծկումներով ու ցանով: Ամեն տարի այն հարյուրավոր կյանքեր է խլում արևադարձային երկրներում: Այսօրվա դրությամբ  այս մահացու հիվանդության դեմ դեռ չի ստեղծվել որևէ հուսալի պաշտպանություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։