486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական իշխանությունները չեն հաստատում Նոյյան տապանի հայտնաբերման մասին տեղեկությունը
13:36
27 Ապրիլի 2010

Թուրքական իշխանությունները չեն հաստատում Արարատ լեռան վրա չինացի գիտնականների կողմից Նոյյան տապանի մնացորդների հայտնաբերման մասին տեղեկությունը, երեքշաբթի հաղորդում է «Հյուրրիեթ» թերթը՝ հղում անելով լեգենդար լեռան մոտ գտնվող Ագրայի վարչակազմին:

Թուրք հետազոտողների հետ նախորդ տարի հոկտեմբերին Արարատ բարձրացած չինացի գիտնականները նախօրեին մամուլի ասուլիս էին հրավիրել Հոնկոնգում և հայտարարել, որ 4 հազար մետր բարձրության վրա գտել են Նոյյան տապանի մնացորդները: Քարացած փայտի ածխաջրածնային անալիզը ցույց է տվել, որ գտածոն 4,8 հազար տարեկան է, չինացի գիտնականների խոսքերն է մեջբերում թուրքական պարբերականը:

Հետազոտողները հայտնել են նաև, որ գտածոյի վայրն իր կառուցվածքով երեք մասից է բաղկացած, որոնց թվում նաև կենդանիներին տեղավորելու համար նախատեսված մաս կա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ագրայի վարչակազմից տեղեկացել են, որ լեգենդար նավի որոնումներն անցկացվում են ամեն տարի, «սակայն դրա հետ կապված որևէ նոր իրադարձություն վերջին ժամանակներում չի եղել»:

«Որոշ խմբեր 15 տարի շարունակ տեղեկություն են տարածում, որ գտնվել է Նոյյան տապանը, սակայն դեռ որևէ փաստ չկա, որն ապացուցի դա»,- «Հյուրրիեթ» թերթը մեջբերում է թուրքական գավառի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: