478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Արգենտինայում և Լիբանանում
18:10
23 Ապրիլի 2010

Հայոց ցեղասպանության 95-րդ  տարելիցին միջոցառումներ են անցկացվել Լիբանանում և Բուենոս Այրեսում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Բուենոս Այրեսի խորհրդարանի և «Արմենիա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 20-ին Արգենտինայի մայրաքաղաքի խորհրդարանի «Ոսկեզօծ սահլիճում» կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

Հանդիսավոր երեկոյին ի թիվս այլոց՝ մասնակցել են նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Երեկոյի մասնակիցները կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը՝ հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել և դատապարտել 95 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը:

Լիբանանում ևս տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ` ոգեկոչման երեկոներ, քայլարշավներ, դասախոսություններ, մշակութային ու գեղարվեստական այլ ձեռնարկներ, ֆիլմերի ցուցադրություններ:

Մասնավորապես, Համազգայինի «Լյուսի Թութունջյան» պատկերասրահում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ պաշտոնապես բացվել է հավաքական ցուցահանդես` «Հարգանք Հայոց ցեղասպանության նահատակներին» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են լիբանանցի և հայազգի արվեստագետների աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, հայազգի պատգամավորներ, պաշտոնյաներ, Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմը, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը, Բուրջ Համուտի քաղաքապետ Անդրանիկ Մսրլյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: