482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական գործընթացի հեռանկարը կախված է Հայաստանից. Էրդողան
19:54
22 Ապրիլի 2010

Բանակցային գործընթացի առաջընթացը կախված է Հայաստանի գործողություններից, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հինգշաբթի Հայաստանի հանրապետական կուսակցության՝ արձանագրությունների վավերացման գործընթացից հնարավոր դուրս գալու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց, հայտնում է www.hurriyetdailynews.com-ը՝ հղում անելով Bloomberg reported-ին:

Հայկական իշխող կոալիցիան հինգշաբթի առաջարկել է կանգնեցենել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը երկրի խորհրդարանում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ն հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Սակայն հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները «շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը»:

«Համաձայնագրերը Կովկասում խաղաղության հասնելու լավագույն միջոցն են, առաջընթացը կախված է նրանից, թե ինչպես է գործում Հայաստանը», - ասել է Էրդողանն Անկարայում:

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզյուգերգինն իր հերթին հայտարարեց, որ «թուրքական կողմը քննարկում է այդ հայտարարության բովանդակությունը և ինչ է այն նշանակում իրավաբանական և քաղաքական իմաստներով»:

«Այս համատեքստում մենք քննարկում ենք նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում», - ավելացրեց նա՝ չներկայացնելով մանրամասները:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: