478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները չորեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 02:00-ից բացել են օդային տարածքը
10:46
21 Ապրիլի 2010

Մեծ Բրիտանիայի օդային տարածքը բացվել է երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով չորեքշաբթի ժամը 02:00-ին), տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Civil Aviation Authority, САА):

«Նոր տվյալները թույլ են տալիս այսօր երեկոյան ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով չորեքշաբթի ժամը 02:00-ին) բացել Մեծ Բրիտանիայի օդային տարածքի մեծ մասը, որն այս պահին փակ է հրաբխային մոխրի ամպի պատճառով: Թռիչքների համար փակ գոտիները կպահպանվեն այնտեղ, որտեղ մոխրի կուտակման մակարդակն անվտանգ չէ թռիչքների համար, սակայն սահմանափակումները զգալիորեն քիչ կլինեն, քան այժմ: Ավելին, Մեծ Բրիտանիայի օդերևութաբանության բյուրոյի համաձայն՝ «ոչ թռիչքային գոտիներն» այլևս չեն ծածկում Մեծ Բրիտանիայի տարածքը», - ասվում է երեքշաբթի տարածած САА տեղեկատվության մեջ:

Ծառայությունը նշում է, որ թռիչքների համար անհատական պատասխանատվություն է սահմանում ավիաընկերությունների համար, որոնք պետք է ղեկավարվեն ռիսկի սեփական գնահատականներով, անցկացնեն փորձնական թռիչքներ և անմիջապես САА-ին զեկուցեն հրաբխային մոխրի պատճառով ինքնաթիռի վնասվածքների բոլոր դեպքերի մասին:

«Օդով երթևեկողների անվտանգության ապահովումը САА-ի առաջնահերթությունն է», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար, լորդ Էնդրյու Ադոնիսը երեքշաբթի երեկոյան լրագրողներին տեղեկացրել է, որ այժմ ավիաընկերություններն ու օդանավակայանները պետք է համատեղ աշխատեն թռիչքների ժամանակացույցերի վերականգնման և ժամանման կետ ուղևորներին տեղափոխելու ուղղությամբ:

«Մենք նախկինի պես լրացուցիչ գնացքներ ենք ապահովում Եվրոթունելում և լրացուցիչ լաստանավեր՝ Մեծ Բրիտանիայի սահմանում», - ասել է նախարարը:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 200 կիլոմետր դեպի արևելք գտնվող Էյաֆյալայոքուլ (Eyjafjallajokull) հրաբխի ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի հսկայական ամպ, որի մասնիկները վտանգ են ներկայացնում ավիացիոն շարժիչների տուրբինների համար և կարող են խնդիրներ առաջացնել՝ նստելով ինքնաթիռների թևերին: Դա հանգեցրեց Հյուսիսային Եվրոպայի զգալի տարածքի օդային տարածության փակմանը:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: