487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահայտնի ղեկավարների ցուցակը
11:06
20 Ապրիլի 2010

Forbes ամսագիրը հրապարակել է ամերիկյան խոշորագույն ընկերությունների ու կորպորացիաների մենեջերների հանրաճանաչության ցուցակը, որը հիմնված է նրանց իսկ աշխատողների գնահատականի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անհավանական 100 տոկոսանոց վարկանիշով իր աշխատակիցների հավանությունն է ստացել General Mills ընկերության ղեկավար Քեն Փաուելը:Ավելի քան 14 միլիարդ դոլար առևտրաշրջանառությամբ մթերք արտադրող ընկերության մենեջերը, աշխատակիցների կարծիքով, «ապահովում է հստակ գործարար-առաջնահերթություններ ու ռազմավարություն»:

Վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում հայտնի Սթենդֆորդի համալսարանի նախագահ Ջոն Հենեսին: Նրան սատարում է աշխատակիցների 98 տոկոսը հենց միայն այն պատճառով, որ նա «աշխատելու շատ լավ տեղ» է ստեղծել:

Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը հայտնվել է երրորդ տեղում՝ 97 տոկոսով: Այս մենեջերին ամենաերկդիմի բնութագրիրն են տվել. «Չափազանց շնորհալի առաջնորդ է, ով կարողանում է մարդկանց մոլեգնության հասցնել»: Իսկապես, ընկերության ցանկացած նորույթ շուկա է մտնում նմանը չունեցող աղմուկով:

Հանրաճանաչության նման վարկանիշ ունի նաև Goldman Sachs ֆինանսական ընկերության գլխավոր տնօրեն Լլոյդ Բլենքֆեյնը: «Տոկուն է և սքանչելի հնարավորությունն է ստեղծում»,- այսպես են բնութագրել աշխատակիցները: Նրանք մոռացել են հիշատակել իրենց ղեկավարի առատաձեռնությունը. նա է ֆինանսական հատվածում ամենաբարձր եկամուտների ու բոնուսների ամենաանհասանելի քանակի տերը:

Google ընկերության գլխավոր մենեջեր Էրիկ Շմիդթը հայտնվել է ամենահեղինակավոր ղեկավարների հնգյակում: Նրան գնահատում են աշխատողների աշխատանքը գնահատելու և հեռատեսության համար:

National Instruments ընկերության ղեկավար Ջեյմս Տրաչարդին գնահատում են այնպիսի հատկանիշներ համար, ինչպիսիք են բարոյականությունն ու նվիրվածությունը: Edelman PR-ընկերության նախագահ Ռիչարդ Էդելմանը բարձրագույն վարկանիշ ունի, առաջին հերթին, որպես իր ոլորտի մասնագետ, և երկրորդ՝ նրա աշխատակիցները որակավորման բարձրացման հիանալի հնարավորություններ ունեն:

Southwest Airlines-ի գլխավոր կառավարիչ Հարրի Քելիին ստորադասները հարգում են այն պատճառով, որ նա մշտապես հոգ է տանում սեփական անձնակազմի նկատմամբ:

Ամերիկայի ամենահայտնի ու հեղինակավոր ղեկավարների տասնյակը եզրափակում է CareerBuilder-ի գլխավոր տնօրեն Մեթ Ֆերգուսոնը, ով ստեղծել է խոշորագույն վեբ-կայքը՝ ամսական 23 միլիոն այցելուով: Նրա աշխատակիցները վստահ են, որ նման ղեկավար ունեցող ընկերությունը կգերազանցի բոլոր սպասումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։