478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Շվարցենեգերի կողմից Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրերի հայտարարումը
12:22
19 Ապրիլի 2010

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունել է ապրիլի 19-26-ը «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր» հսյտարարելու՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի (Arnold Schwarzenegger) որոշումը, հաղորդում է ԱՀՀ մամուլի ծառայությունը:

Ինչպես այս կապակցությամբ հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Պետեր Կեզիրյանը (Peter Kezirian), Համաժողովը կարևորում է Ցեղասպանության մասին տեղեկատվածության մակարդակի բարձրացումը և ցեղասպանությունների  կանխարգելումը, և իր որոշմամբ նահանգապետ Շվարցեներեգը բոլորին հիշեցրել է անցյալը հիշելու և դրանից դասեր քաղելու անհրաժեշտության մասին, որպեսզի ապագայում դաժանության նմանատիպ փաստերը չկրկնվեն:

Նահանգապետի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «որպես ամերիկացիներ և Կալիֆոռնիայի բնակիչներ՝ մենք պարտավոր ենք խրախուսել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիշել և սգալ անմեղ զոհերի մահը»:

«Չնայած Ցեղասպանության անհերքելի փաստի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման միտումների զարգացմանը՝ այնուամենայնիվ, ցեղասպանության ժխտման կործանարար արշավը շարունակվում է», - նշվում է Համագումարի տեղեկատվության մեջ:

Այս տարի նշվող Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբի ջարդերի զոհերի հիշատակի 95-րդ տարելիցի կապակցությամբ ԱՀՀ-ն կրկին կոչ է անում Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին՝ «ոչ երկիմաստ կերպով հաստատել Հայոց ցեղասպանությունը»:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։