486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Իսլանդիայի հրաբխի պատճառով դադարեցվել է Ասիայի և Եվրոպայի միջև ավիահաղորդակցությունը
13:15
16 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ասիական ավիափոխադրողները չեղյալ են հայտարարել դեպի Եվրոպա տասնյակ չվերթեր Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Էյաֆյալայոկուլ (Eyjafjallajokull) հրաբուխը, որը գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 200 կմ դեպի արևելք, սկսել է ժայթքել չորեքշաբթի: Ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի հսկայական ամպ, ինչի պատճառով փակվել է Հյուսիսային Եվրոպայի տարածքի մեծ մասի օդային հաղորդակցությունը: Փորձագետների տվյալների համաձայն՝ հրաբխի ժայթքումից հետո մոխրի արտանետումները վտանգ են ներկայացնում ավիացիոն շարժիչների տուրբինների համար, ինչպես նաև կարող են խնդիրներ ստեղծել՝ նստելով ինքնաթիռի թևերի վրա:

Խոշորագույն ավիափոխադրողը տեղեկացրել է, որ չեղյալ է հայտարարել Սինգապուրից, Հոնկոնգից, Բանկոկից և Տոկիոյից տասնյակ չվերթեր: Japan Airlines ճապոնական ավիափոխադրողը ուրբաթ դեպի Եվրոպա 9 չվերթ է չեղյալ համարել, որոնցից պետք է օգտվեր 2,3 հազար ուղևոր: Ճապոնական ևս մեկ ավիափոխադրող՝ All Nippon Airways ընկերությունը չեղյալ է համարել 6 չվերթ, Եվրոպա չի կարողացել մեկնել ավելի քան 1,5 հազար ուղևոր:

Հոնկոնգի Cathay Pacific ավիափոխադրողը հայտարարել է Լոնդոն, Փարիզ, Ֆրանկֆուրտ և Ամստերդամ մեկնող տասնյակ չվերթների չեղյալ հայտարարելու մասին: Սեուլու օդանավակայանում չեղյալ են համարվել են տարբեր ավիաընկերությունների 12 չվերթներ:

Ավիափոխադրողները հինգշաբթի չեղյալ են համարել 5-6 հազար չվերթ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: