480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան մտադիր է երկխոսություն հաստատել հայկական սփյուռքի հետ
12:43
16 Ապրիլի 2010

Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում մտադիր են երկխոսություն հաստատել ազդեցիկ հայկական սփյուռքի հետ, ուրբաթ հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Արձանագրությունների իրագործման հարցը ապրիլի 12-ին Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ուշադրության կենտրոնում էր: Ինչպես լրագրողներին ասել է թուրք վարչապետի մամուլի քարտուղար Քեմալ Օզթյուրքը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները, Էրդողանը և Սարգսյանը պայմանավորվել են արձանագրությունների իրականացման գործընթացի շարունակման և երկու երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ աշխատանքի իրականացման վերաբերյալ։ «Հարաբերությունների կարգավորման գործընթացը կհաջողվի միայն այն դեպքում, եթե ընգրկի հայկական սփյուռքը», - ուրբաթ «Սաբահ» թերթը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հրատարակության տվյալներով՝ հայկական սփյուռքի հետ երկխոսություն հաստատելու անհրաժեշտության մասին նախարարը հայտարարել է նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՆ-ում և Կանադայում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նշում է թերթը, այս խնդրի շուրջ որոշումն ընդունվել է Էրդողանի կողմից ՀՀ նախագահ հետ հանդիպումից հետո:

Դավութօղլուն, մասնավորապես, դիվանագետներին ցուցում է տվել «բացել դիվանագիտական առաքելությունների դռները հայկական սփյուռքի առջև», դեսպանատների և հյուպատոսությունների կողմից անցկացվող տարբեր միջոցառումներին հրավիրել սփյուռքի ներկայացուցիչներին, այդ թվում նաև՝ Թուրքիայի նկատմամբ բացասաբար տրամադրվածներին: «Ձգտենք մասնակցել բոլոր հանդիպումներին, որտեղ ներկա են հայ դիվանագետները, բոլորին պատմեք մեր խնդիրների մասին», - մեջբերում է «Սաբահը» Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը:

Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ երկուշաբթի կմեկնի Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկելու նպատակով:

«Մենք մանրամասն կքննարկենք Վաշինգտոնում կայացած բանակցությունները (Հայաստանի ղեկավարության հետ) և  խորհրդակցություններ կանցկացնենք մեր առաջիկա քայլերի վերաբերյալ», - նշել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը քննադատության է ենթարկել ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի ցանկանում Անկարային տեսնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդի դերում:

«Մենք Կովկասյան տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկն ենք: Ինչ էլ ասեն, մենք շարունակելու ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը», - մեջբերում է Դավութօղլուին NTV հեռուստաընկերությունը:

Վաշինգտոնյան հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է, որ «Թուրքիան չի կարող շարունակել երկխոսությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ նախապայմանների լեզվով»։ Բացի այդ, ասվել է նաև, որ պաշտոնական Երևանը մտադիր չէ Հայոց ցեղասպանության խնդիրը վերածել բանավեճերի առարկայի, իսկ Թուրքիան չի կարող դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում։

Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով Հայաստանի հետ արձանագրությունների վավերացման հնարավորության մասին, ասել է, որ վավերացման ժամանակը դեռ չի եկել: «Մենք սպասում ենք՝ երբ քաղաքականությունը հոգեբանորեն դրան պատրաստ կլինի», - նշել է Դավութօղլուն:

Թուրք վարչապետ Էրդողանը նմանատիպ հայտարարություն է արել Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Նա, մասնավորապես, ասել է, որ Անկարան հավատարիմ է արձանագրություններում ամրագրված իր պարտավորություններին, սակայն այսօր մեջլիսում դրանք քվեարկելու համար «չկա համապատասխան քաղաքական մթնոլորտ»:

Արձանագրությունները կմերժվեն, եթե այժմ ներկայացված են խորհրդարանի քննարկմանը, հայտարարել է Թուրքիայի վարչապետն՝ ավելացնելով, որ Թուրքիայում անբարենպաստ քաղաքական իրադրությունը պայմանավորված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի կողմից 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետ:

Այդ կապակցությամբ Էրդողանը կոչ է արել հայկական կողմին հետևել ստորագրած արձանագրությունների ոգուն և խուսափել երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացն ապակայունացնող քայլերից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: