481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մել Գիբսոնը բաժանվել է ռուս ընկերուհուց, ով նրան դուստր էր պարգևել
11:11
15 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը բաժանվել է իր ռուս ընկերուհի Օքսանա Գրիգորևայից, ով 2009թ.-ի նոյեմբերին նրան դուստր է պարգևել: Փոքրիկը հոլիվուդյան աստղի ութերորդ զավակն է, հինգշաբթի նշում է աստղերի կյանքին նվիրված tmz.com կայքը:

Կայքի աղբյուրի տվյալներով, 54-ամյա Գիբսոնը և 39-ամյա Գրիգորևան բաժանվել են մի քանի շաբաթ առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք բաժանվել են, սակայն ընկերական հարաբերություններ են պահպանում և պատրաստվում են միասին դաստիարակել իրենց դստերը», - հայտարարել է աղբյուրը:

Գրիգորևայի և Գիբսոնի հարաբերությունները 28 տարի համատեղ կյանքից հետո Գիբսոնի և իր նախկին կնոջ՝ Ռոբինի բաժանման պատճառներից մեկը դարձան: Գիբսոնների ընտանիքն ունի յոթ զավակ, որոնցից վեցն արդեն մեծահասակ են:

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, ավելի վաղ Գրիգորևան հանդիպում էր Ջեյմս Բոնդի դերակատար Թիմոթի Դալթնի հետ, ումից նա 12-ամյա որդի ունի:

Գիբսոնը Հոլիվուդի ամենահաջողակ դերասաններից և ռեժիսորներից մեկն է: 1995թ.-ին Գիբսոնի «Արի սիրտ» ֆիլմը, որում նա խաղացել է շոտլանդացիների խիզախ առաջնորդ Ուիլյամ Ուոլլեսի դերը, արժանացել է երկու «Օսկարի»՝ լավագույն ռեժիսուրա և լավագույն ֆիլմ անվանակարգերում: Գիբսոնի այլ հայտնի աշխատանքներն են «Մահացու զենքը», «Խենթ Մաքսը», «Ինչ են ուզում կանայք», «Մարդն՝ առանց դեմքի», «Ապոկալիպսիս» և «Քրիստոսի չարչարանքները», որը կրոնական բանավեճերի առարկա էր դարձել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։