480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն ցանկանում է ապրիլին վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը
10:40
14 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովն ապրիլին կվերսկսի գործունեությունը, երեքշաբթի Ադրբեջան մեկնելիս լրագրողներին ասել է ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն:

ԵԽԽՎ՝ Լեռնային Ղարաբաղի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը դադարեցրել  էր գործունեությունը 2009 թ.-ին՝ ենթահանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան պատճառով:

Նշելով, որ ավելի վաղ ևս քայլեր էին ձեռնարկվում ԵԽԽՎ-ի վերոհիշյալ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման ուղղությամբ՝ Չավուշօղլուն ասել է, որ ապրիլին ծրագրվում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, ինչպես նաև նրանց հետ ԵԽԽՎ ղեկավարության հանդիպումը, ինչից հետո «մենք կվերսկսենք Լեռնային Ղարաբաղի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի գործունեությունը»:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարցի լուծման մեջ կիրառվի խորհրդարանական դիվանագիտությունը», - ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքերով՝ «մեր նպատակը սառեցված հակամարտությունները լուծելն ու ԵԽԽՎ-ի կազմում ներառված երկրների միջև գոյություն ունեցող խնդիրների լուծման հարցում աջակցելն է»:

Այս նպատակով նրանց ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կմեկնի Երևան, իսկ այնտեղից՝ Ռուսաստան, ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ԵԽԽՎ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքներին:

Ադրբեջան կատարած Չավուշօղլուի այցը կավարտվի ապրիլի 16-ին: Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օքթայ Ասադովի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ադրբեջանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 15-ին ԵԽԽՎ-ի նախագահը կմեկնի Գյանջա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: