478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է տարածաշրջանի իրավիճակից. Թուրքիայի արտգործնախարար
15:20
13 Ապրիլի 2010
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի ցյուրիխյան արձանագրությունները մոտ ապագայում, եթե բոլոր կողմերը ջանքեր գործադրեն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեքշաբթի հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է Բաքվի АРА լրատվական գործակալությանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

«Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք Հարավային Կովկասում պայծառ ապագա ստեղծելու համար: Առաջին քայլը դարձավ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրությունների ստորագրումը: Սակայն արձանագրությունների մեջ փոփոխություններ մտցնելու մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը խոչընդոտել է արձանագրությունների վավերացմանը: Եթե բոլոր կողմերը, իրենց վրա պատասխանատվություն վերցնելով, սկսեն ջանքեր գործադրել Հարավային Կովկասում համակողմանի խաղաղության հասնելու համար, ապա Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները մոտ ապագայում: Դա ոչ միայն կծառայի երկու երկրների մերձեցմանը, այլև կշարունակի ճանապարհը դեպի նոր ապագա, խաղաղություն, բարգավաճում և համագործակցություն», - ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ «այս տեսակետից չարժե ստեղծել քողարկված իրավաբանական խնդիրներ, որոնք խոչընդոտում են խաղաղությանն ու կայունությանը»:

Նախարարը նաև նշել է, որ Անկարայում «միշտ գիտեին, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ստեղծման համար բավական չէ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք հաշտությունը»:

«Միայն հարցի համակողմանի լուծումը տարածաշրջանում հաշտության, համագործակցության մթնոլորտ կստեղծի, հնարավոր կդառնա գոյություն ունեցող խոչընդոտների հաղթահարումը խաղաղության ստեղծման համար: Դրա համար քաղաքական կամք և խիզախություն է անհրաժեշտ», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դավուղօղլուն ավելացրել է, որ «ինչպես նշել է մեր վարչապետը, մենք փորձում ենք բացատրել ԱՄՆ վարչակազմին, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման անհնար է տարածաշրջանում խաղաղության հասնել»:

«Մենք հստակ հավատում ենք, որ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան տարածաշրջանում և Կովկասում խոչընդոտում է համագործակցությանը: Խնդրի խաղաղ լուծման միակ միջոցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», - ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ «այսպես կոչված՝ «Հայոց ցեղասպանության» ճանաչումը բացասաբար կազդի Կովկասում խաղաղության հաստատման վրա»:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փչացնել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները՝ ապրիլի 24-ին կայանալիք ավանդական ելույթի ժամանակ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններն ընդունելով որպես «Հայոց ցեղասպանության» և ինչպե՞ս դա կարող է ազդել Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքի վրա՝ Դավութօղլուն ասել է, որ «ամեն գարուն մենք վախով սպասում ենք ճգնաժամի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում»: «ԱՄՆ-ն երկու տարբերակ ունի՝ նվազագույնի հասցնել Թուրքիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող բոլոր ձեռքբերումները՝ հատկապես Հարավային Կովկասի գծով, կամ նպաստել տարածաշրջանում խաղաղության զարգացմանը: Կարծում եմ, որ նրանք կընտրեն երկրորդ ուղին», - եզրափակել է Դավութօղլուն:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություններն այժմ չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով, երեքշաբթի հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանին: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը հնչել է ապրիլի 12-ին Վաշինգտոնում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ուշադրության կենտրոնում էին երկու երկրների խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման հարցերը: Նրա խոսքերով՝ անբարենպաստ քաղաքական իրադրությունը պայմանավորված է, առաջին հերթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի կողմից 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին կոչ է արել Հայաստանին և Թուրքիային գործադրել բոլոր ջանքերը հարաբերությունները կարգավորելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։