483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան առայժմ պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացմանը
12:35
13 Ապրիլի 2010

Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունները ներկայում չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով, երեքշաբթի հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով կառավարության ղեկավար Թայիփ Էրդողանին։

Թուրք վարչապետի այդ հայտարարությունը հնչել է ապրիլի 12-ին Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, որի ուշադրության կենտրոնում էին երկու երկրների խորհրդարանների կողմից նախորդ տարվա հոկտեմբերին Ցյուրիխում (Շվեյցարիա) Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների կողմից ստորագրած դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման հարցերը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Մենք հավատարիմ ենք արձանագրություններում ամրագրված մեր պարտավորություններին, սակայն այսօր մեջլիսում դրանք քվեարկելու համար չկա համապատասխան քաղաքական մթնոլորտ: Արձանագրությունները կմերժվեն, եթե այժմ դրվեն քվեարկության»,- Էրդողանին մեջբերում է «Սաբահը»։

Ըստ նրա, անբարենպաստ քաղաքական կոնյունկտուրան պայմանավորված է նախևառաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունումով։

Էրդողանը, ըստ թերթի, կոչ է արել հայկական կողմին հետևել ստորագրած արձանագրությունների ոգուն և խուսափել երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացն ապակայունացնող քայլերից։

«Հյուրիեթ» թերթն, իր հերթին տեղեկացնում է, որ թուրք վարչապետը Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ պաշտոնական Անկարան «մինչև վերջ կողմ կլինի Ադրբեջանի դիրքորոշմանը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթման հարցում, և չի նահանջի այդ դիրքորոշումից»։

«Էրդողանը նշեց, որ ցանկանում է տեսնել Հայաստանի կոնկրետ քայլերը բռնազավթված Ղարաբաղից դուրս գալու ուղղությամբ, և որևէ զիջման չի գնա այդ հարցում»,- գրում է թերթը։

Թուրք վարչապետի մամուլի քարտուղար Քեմալ Օզթյուրքը, մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները, հայտնել է լրագրողներին, որ Էրդողանը և Սարգսյանը պայմանավորվել են արձանագրությունների իրականացման գործընթացի շարունակման և երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի և Էդվարդ Նալբանդյանի կողմից համատեղ աշխատանքի իրականացման վերաբերյալ։

Թուրքական ԶԼՄ-ները մեջբերում են նաև Սարգսյանի այն հայտարարությունը,  որ «Թուրքիան չի կարող շարունակել երկխոսությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ նախապայմանների լեզվով»։ Բացի այդ, նա ասել է, որ պաշտոնական Երևանը մտադիր չէ Հայոց ցեղասպանության խնդիրը վերածել բանավեճերի առարկայի, իսկ Թուրքիան չի կարող դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, նշում է NTV հեռուստաալիքը։

Վաշինգտոնում կայացած թուրք վարչապետի և Հայաստանի նախագահի բանակցություններում,  NTV-ի տեղեկություններով, քննարկվել է նաև Էրդողանի ուղերձը Սարգսյանին, որը նախորդ շաբաթ նրան Երևանում փոխանցել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Այդ փաստաթղթում արտահայտվում է թուրքական կողմի՝ հարաբերությունների բարելավման հակվածությունը, նշված է, որ Անկարայում ակնկալում են հայկական կողմի կոնկրետ քայլերն արձանագրությունների վավերացման ուղղությամբ, հանդես են գալիս երկու երկրների ներկայացուցիչների ուղղակի բանակցությունների համար, որոնք կարող են արագացնել այդ գործընթացը, և երրորդ երկրների չմիջամտելն այդ գործընթացին։ Ուղերձում, բացի այդ, արտահայտվել է Թուրքիայի մտահոգությունը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ երկկողմ հարաբերությունների բարելավման որոշման և երրորդ երկրների կողմից հայոց ցեղասպանության խորհրդարանների քննարկման վերաբերյալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում: