482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ղրղզստանի անկարգությունների զոհերի թիվը հասել է 79-ի
11:01
10 Ապրիլի 2010

Ղրղզստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների զոհերի թիվը հասել է 79-ի. ուրբաթ գիշերը հիվանդանոցում մահացել է ևս երեք հոգի, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել երկրի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ելենա Բայալինովան:

«Այս գիշերվա ու առավոտվա ընթացքում Ղրղզստանի հիվանդանոցներում հրազենային վնասվածքներից մահացել է ևս երեք հոգի»,- ասել է նա:

Բայալինովայի խոսքով, Բիշքեկի և քաղաքամերձ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում դեռ 45 տուժող կա: Նրանցից 7-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս օրերին բուժօգնության է դիմել ավելի քան 1,5 հազար մարդ, ավելի քան 500-ը հոսպիտալացվել է, նրանցից մեծ մասը՝ հրազենային վնասվածքներով:

Այժմ Բիշքեկում տեղի է ունենում մահացածների հուղարկավորությունը, ինչն իր վրա է վերցրել պետությունը: Սգո թափորը շարժվում է Ալա-Թաո կենտրոնական հրապարակից, որտեղ տեղի էր ունեցել մահացաներին հրաժեշտ տալու արարողությունը, դեպի «Աթա Բիյիթ» հուշահամալիր: Այնտեղ են ամփոփված նաև ստալինյան զանգվածային ջարդերի զոհերն ու այնտեղ է գտնվում Չինգիզ Այթմատովի շիրիմը:

Բիշքեկի դիարանում դեռ 7 անհայտ դիակ կա:

Ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաներն ապրիլի 7-ին Ղրղզստանում վերածվել են անկարգությունների։ Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը լքել է մայրաքաղաքը, իսկ ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն է ստեղծել։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ոստիկանության, բանակի և սահմանապահ ծառայության՝ իրենց կողմն անցնելու մասին։

Բակիևի կրտսեր եղբայրը ղեկավարում էր Պետական պաշտպանության ծառայությունը, որը ապրիլի 7-ին կրակ էր բացել ցուցարարների վրա Բիշքեկում Կառավարական տան պաշտպանության ժամանակ: Բակիևի եղբոր ու երկու տղաների հանդեպ ուրբաթ հետախուզություն է հայտարարվել նոր իշխանությունների կողմից, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:

Նոր իշխանություններն ապրիլի 7-ի իրադարձությունների զոհերի ողջ պատասխանատվությունը դրել են երկրի նախկին ներկայացուցիչների վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը:
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։