482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կլինիկական մահվան վիճակում հալյուցինացիաների պատճառը արյան մեջ արտադրվող ածխաթթու գազն է. գիտնականներ
14:14
08 Ապրիլի 2010

Գիտնականները ցույց են տվել, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց մոտ հայտնվող տեսիլքները կարող են առաջանալ արյան մեջ լուծված ածխաթթու գազի քանակի կտրուկ բարձրացմամբ, տեղեկացվում է Critical Care ամսագրում հրապարակված հոդվածում:

Լույսը թունելի վերջում, միստիկ ձայները և այլ հալյուցինացիաները շատ հաճախ առաջանում են կլինիկական մահվան վիճակում գտնվող մարդկանց մոտ:

Չնայած այս ֆենոմենին նվիրված են բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք դրանք կապում են հանդերձյալ ուժերի, աստվածային սկզբի և նմանատիպ բաների հետ, Սլովենիայի Մերիբորսկու համալսարանի Զալիկի Կլեմենց-Կետիսի խումբն ապացուցել է, որ այդ երևույթի բացատրությունը շատ ավելի պրոզայիկ կարող է լինել:

Գիտնականների տվյալների համաձայն, որոնք ստացվել են 52 հիվանդների արյան անալիզի արդյունքում (հիվանդներից արյունը վերցրել են սրտի նոպայի կամ սրտի աշխատանքի դադարից անմիջապես հետո), հալյուցինացիաների պատճառը կարող է լինել արյան մեջ ածխաթթվի գազի, ինչպես նաև կալիումի իոնների մեծ քանակությունը:

52 հիվանդներից 11-ն ասել են, որ հալյուցինացիաներ են տեսել, որոնք նման են կլինիկական մահվան ժամանակ նկարագրված կանխանշաններին:

«Մեր հետազոտությունը լրացնում է կլինիկական մահվան վիճակի հետ կապված հալյուցինացիաների մասին հայտնի տեղեկատվությունը: Դեռ ոչ ոք չէր ապացուցել արյան մեջ СО2-ի քանակի հետ կապը, իսկ դա լրացուցիչ հետազոտություն է պահանջում», - ասել է Կլեմենց-Կետիսը, ում խոսքերը մեջբերում է BioMed Central հրատարակության մամուլի ծառայությունը:

«Մենք չենք կարող ասել, թե դա հալյուցինացիաների միակ պատճառն է, սակայն СО2-ի մեծ քանակը մասամբ բացատրում է նման տեսիլքների ֆիզիկական մեխանիզմը», - եզրափակել է գիտնականը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: