480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոպենհագենի Ջրահարսը կես տարով տեղափոխվում է Շանհայ Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու
14:03
25 Մարտի 2010

Ջրահարսի հայտնի արձանը հինգշաբթի առաջին անգամ իր հարյուրամյա պատմության ընթացքում լքում է Կոպենհագենը, որպեսզի դառնա Շանհայում մայիսի մեկին բացվող Համաշխարհային ցուցահանդեսի ցուցանմուշ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆրանսիական 20 minutes լրատվական կայքին։

Քարին նստած աղջիկը կտեղադրվի դանիական տաղավարի ամենակենտրոնում, որը, կազմակերպիչների խոսքերով, ցուցահանդեսի կեստարվա աշխատանքի ընթացքում առնվազն հինգ միլիոն այցելու կունենա։

Քանի դեռ Ջրահարսը Շանհայում կլինի, նրա տեղը դանիական մայրաքաղաքում կզբաղեցնի հատիչի չինացի վարպետների ստեղծած քանդակը։ 

Անդերսենի հեքիաթի հերոսուհու բրոնզե ֆիգուրը ստեղծվել և Կոպենհագենում է տեղադրվել քանդակագործ Էդվարդ Էրիսկենի կողմից 1913 թվականի օգոստոսին։

Չնայած, որ Ջրահարսը Կոպենհագենի և ողջ Դանիայի խորհրդանիշն է, հուշարձանը քանիցս վայրագության զոհ է դարձել. միայն երկու անգամ սղոցով կտրել են բրոնզե օրիորդի գլուխը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: