486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սոմալիի ծովահենները ՄԱԿ-ի հինգ բեռնատար են զավթել և պահանջում են ազատ արձակել իրենց հանցակիցներին
14:45
26 Փետրվարի 2010

Սոմալիի ծովահեններն իրենց գործունեությունը շարունակում են ցամաքի վրա և հինգ բեռնատար են զավթել, որոնց վարորդները ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բեռներն էին տեղափոխում, ուրբաթ հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը:

Բեռնատարերը զավթել են հինգշաբթի երեկոյան, երբ բեռը տեղ հասցնելու հետո ավտոշարասյունը վերադառնում էր Սոմալիի հյուսիս-արևելքում գտնվող Պունտլենդ ինքնահռչակ պետական կազմավորման կազմում գտնվող Գալկայոյից Բերբերու՝ Սոմալիլենդի մեկ այլ ինքնահռչակ պետության գլխավոր նավահանգիստ:

«Ծովահենները զավթել են հինգ բեռնատար, որոնցում ինը մարդ է եղել և նրանց տարել են Գարաադայում գտնվող իրենց բազա: Նրանք պահանջում են, որպեսզի ազատ արձակեն Սոմալիլենդում վերջերս անվտանգության ծառայության կողմից ձերբակալված իրենց հանցակիցներին», - գործակալությանը տեղեկացրել է Գալկաոյում անվտանգության ծառայության ներկայացուցիչ Աբդուլահի Մոհամեդը (Abdullahi Mohamed):

Ծովահենների ներկայացուցիչը ևս հաստատել է գործակալությանը, որ պատանդներին բաց կթողնեն այն ժամանակ, երբ նրանց ընկերներն ազատ կարձակվեն:

«Մենք այստեղ՝ Գարաադայում, պատանդների հետ լավ ենք վերաբերվում: Մենք ցանկանում ենք, որպեսզի Սոմալիլենդում գտնվող մեր ընկերներն ազատ արձակվեն, ուրիշ ոչինչ չենք պահանջում», - հեռախոսով լրագրողներին հայտարարել է ծովահեն Ամդի Ջամալը (Abdi Jamal):

Գալկաոյում արդեն կուտակվել են մի քանի տասնյակ բեռնատարներ, որոնք տեղափոխում են ՄԱԿ-ի պարենային օգնությունը: Վարորդները չեն ցանկանում վերադառնալ մինչև տեղական իշխանությունները նրանց զինված պահակախումբ չտրամադրեն:

Սոմալին չի կարողանում լուծել ծովահենության խնդիրը, քանի որ դադարել է գոյություն ունենալ որպես միասնական պետություն դեռ 1991թ.-ին՝ Սիադ Բառեի դիկտատորական ռեժիմի փլուզումից հետո, ով ղեկավարել է 1960թ.-ի վերջից:

Այժմ միջազգային հանրությունը երկրում որպես միակ օրինական իշխանություն է ընդունում Սոմալիի դաշնային կառավարությունը, սակայն վերջինը վերահսկում է միայն մայրաքաղաք Մոգադիշոյի մի մասը: Սոմալիի մնացած հատվածները գտնվում են չճանաչված պետական գոյացությունների վերահսկման տակ կամ ինքնավար տարածքներ են, որոնց ղեկավարությունն ունի տարբեր,  հաճախ հակադիր տեսակետներ Մոգադիշոյի իշխանության ներքո միավորվելու հարցի կապակցությամբ:

Միջազգային ծովային բյուրոյի զեկույցում նշվում է, որ 2009թ.-ին Սոմալիի ծովահեններն իրականացրել են 217 հարձակում և զավթել 47 նավ: Այժմ Ռոյթեր գործակալության տվյալների համաձայն, ծովահենների մոտ գերության մեջ է գտնվում ինը նավ և անձնակազմի շուրջ 200 անդամ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։