486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Փետրվարի 22-ից մայիսի 9-ը Լոնդոնում և Բրիստոլում Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոն կանցկացվի
11:54
10 Փետրվարի 2010

Փետրվարի 22-ից մայիսի 9-ը Լոնդոնում և Բրիստոլում Սերգեյ Փարաջանովին (1924-1990) նվիրված փառատոն կանցկացվի, տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները:

Առաջին անգամ անգլիացի հանդիսատեսը հնարավորություն կունենա ամբողջությամբ ծանոթանալ հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին և գիտակցել նրա ժառանգության նշանակությունը:

Երկուսուկես ամսվա ընթացքում մայրաքաղաքի գլխավոր մշակութային հարթակներում ծրագրվում է անցկացնել Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություն, ներկայացնել շարժական կերպարների ինստալյացիա, կինեմատոգրաֆիայի բրիտանական BFI Southbank ինստիտուտում կազմակերպել սիմպոզիումներ և վարպետության դասընթացներ, ինչպես նաև Յուրի Մեչիտովի ֆոտոցուցահանդեսը Ազգային թատրոնում, Լոնդոնում գտնվող Պուշկինի տանը (Pushkin House) ֆիլմեր ցուցադրել և քննարկումներ կազմակերպել, Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում համերգ անցկացնել, Ժամանակակից արվեստների Arnolfini կենտրոնում կազմակերպել հետահայաց ցուցադրություն և լուսանկարների ցուցահանդես՝ բրիտանական թանգարանում:

Ապրիլին Փարաջանովի ցուցահանդեսը կտեղափոխվի Բրիստոլ (Արնոլֆինի ժամանակակից  արվեստի կենտրոն և Բրիստոլի թանգարան): Փառատոնի հյուրերի թվում են Փարաջանովի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ զբաղվող հայտնի մասնագետներ, Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և Ամերիկայից ժամանած մարդիկ, ովքեր անձամբ ճանաչել և աշխատել են վարպետի հետ (Ռոման Բալայան, Զավեն Սարգսյան, Յուրի Մեչիտով, Պատրիկ Կազալս, Լևոն Գրիգորյան, Կորա Ծերեթելի և այլոք):

Ազգությամբ հայ, Թբիլիսիում ծնված և մեծացած Սերգեյ Փարաջանովը ուսանել է Մոսկվայի Ս.Ա. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, բնակվել և աշխատել է Կիևում: Փարաջանովն իր մեջ միավորել է հայկական, վրացական, ռուսական և ուկրաինական մշակույթների բազմակերպարությունը: Նրա ստեղծագործությունը չունի ազգային սահմաններ: Ժամանակից և աշխարհագրությունից դուրս գտնվող փարաջանովյան գեղագիտությունը խոսում է նախաստեղծ գեղեցկության և պոեզիայի լեզվով՝ բացահայտելով հավերժական թեմաներ: Նրա ստեղծագործության արդիականությունն առկա է նաև այսօրվա իրողություններում: Փարաջանովը ստեղծագործել է կինեմատոգրաֆի և կերպարվեստի սահմանագծում՝ միմյանց խառնելով ոճերն ու ժանրերը՝ այսպիսով կռահելով ժամանակակից արվեստի զարգացումը:

Յուրօրինակ նկարչի ստեղծագործությունները չեն դադարում զարմացնել ողջ աշխարհի հեռուստադիտողներին: «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի համար Կինոյի բրիտանական ակադեմիայի մրցանակակիր, «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշիկ Քերիբը» գլուխգործոցների հեղինակը համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆի ճանաչված վարպետ: Սակայն ժամանակակից հանդիսատեսի համար Փարաջանովը շարունակում է գաղտնիք մնալ:

Մեծ Բրիտանիայում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի փառատոնը առաջին լայնամասշտաբ նախագիծն է, որը թույլ է տալիս մոտենալ փարաջանովյան տաղանդի անկրկնելի բազմակողմանիությանը, հանդիպել ռեժիսորի ժառանգության ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետների հետ, ընդլայնել և միավորել նրա երկրպագուների շրջանակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: