484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ. Թուրքիայի ԱԳ նախարար
17:18
02 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և ողջ աշխարհի հայերի ու թուրքերի միջև, ուրբաթ Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

«Այսօր Թուրքիային մեղադրում են հայ-թուրքական արձանագրությունների միտումնավոր ձգձգման մեջ։ Իրականում Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և ողջ աշխարհի հայերի ու թուրքերի միջև։ Սակայն մենք հերքում ենք հայերի ցեղասպանության գաղափարը»,- ասել է Դավութօղլուն՝ պատասխանելով Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումի ներկայացուցիչ Տաթևիկ Գրիգորյանի՝  հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների մասին հարցին։ 

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ մեծ թվով թուրքեր են զոհվել և շատերն էլ լքել են Բալկանյան թերակղզին այդ տարիներին ։ 

Դավութօղլուն ասաց, որ Թուրքիայի համար կարևոր է անվտանգության ապահովումը Հարավային կովկասում և քաղաքական երկխոսության վարումը բոլոր երեք պետությունների հետ։ «Այս նպատակով է Թուրքիան ստորագրել արձանագրությունները՝ ներկայացնելով դրանք խորհրդարանի հաստատմանը»,- ասաց նա։

Թուրքիայի ԱԳն ղեկավարը նշել է, որ ինքն իր կողմից արել է ամեն բան՝ արձանագրությունները խորհրդարան ներկայացնելու և վավերացնելու համար։

Ըստ Դավութօղլուի՝ հայերն ու թուրքերը երկար տարիներ ապրել են կողք-կողքի, և ոչ ոք չի կարող հաստատել, որ մինչև 20-րդ դարի սկիզբը խնդիրներ են ունեցել։ 
 
«Ի տարբերություն այլ ազգերի հակասեմիտական դրսևորումների՝ թուրքերը երբեք հակահայկական հայացքներ չեն ունեցել և չեն կատարել հակահայկական քայլեր։ Ցանկալի է, որ հայերն ու թուրքերը ոչ միայն ընդհանուր երգերը կիսեն, ինչպես դա նում են այժմ, այլև ընդհանուր ցավը»,- ասաց Դավութօղլուն։ 

Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա Դավութօղլուն հաստատեց, որ Թուրքիան ցանկանում է հիմնարար լուծում, որպեսզի ողջ տարածաշրջանում անվտանգություն հաստատվի՝ ներառյալ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը։  

«Ադրբեջանական տարածքի 20 տոկոսը օկուպացված է, և ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը համաձայն չեն ներկայիս իրավիճակի պահպանման հետ։ Դա է պատճառը, որ Թուրքիան փոխեց իր վերաբերմունքը արձանագրությունների հանդեպ։ Չնայած դրան՝ արձանագրությունները կարող են հավանության արժանանալ, եթե լուծվի տվյալ խնդիրը։ Թուրքիան հույսն այդ հարցում չի կորցնում»,- ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։