486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամերիկյան կոալիցիան կողմ է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
15:32
02 Փետրվարի 2010

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամերիկյան կոալիցիայի  (The Central and East European Coalition -CEEC), ինչպես նաև կոնգրեսական Ջուդի Չուի, սենատորներ Սեմ Բրաունբեքի և Մայքլ Բենեթի աջակցությունը։

«Մենք հպարտ ենք, որ կանգնած ենք Ամերիկայի հայկական համագումարի կողքին և ուրախ ենք մեր աջակցությունն առաջարկել այս՝ մարդու իրավունքների հարցերին վերաբերող բացառապես կարևոր փաստաթղթին»,- Ամերիկայի հայկական համագումարից մեջբերեցին ամերիկա-հունգարական միության նախագահ Մաքս Տելեքի խոսքերը։

CEEC-ը ներկայացնում է ավելի քան 18 աշխարհահռչակ կազմակերպություններ և 22 մլն ամերիկացիների։

«Մենք ընդհանուր կապերով ենք կապված այն բոլորի հետ, ովքեր ցեղասպանության, մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի զոհ են դարձել»,- ասաց ԱՄՆ ուկրաինական կոնգրեսի կոմիտեի տնօրեն Մայքլ Սովկիվը (Michael Sawkiw)։

CEEC նախորդ ամսվա նիստի ընթացքում CEEC-ը միանշանակ է արտահայտվել բանաձևի շուտափույթ անցկացման օգտին։

Լեհ-ամերիկյան կոնգրեսի օրենսդրության և ուսումնասիրությունների գրասենյակի տնօրեն Բարբարա Անդերսենի (Director of Legislation and Research with the Polish American Congress's Washington, DC office) խոսքերով՝ իր ղեկավարած  կազմակերպությունը ողջունում է Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությունը:

«Դա միայն Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին Լեհաստանի խորհրդարանի կողմից ընդունված որոշման հերթական հաստատումն է», - ավելացրել է Անդերսենը:

Ներկայումս №252 բանաձևը, որը ներկայացվել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Ջորջ Ռադոնովիչի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական խմբի» համանախագահներ Ֆրենկ Փալոնեի և Մարկ Կիրկի կողմից, ինչպես նաև №316 նմանատիպ բանաձևը, որը ներկայացվել է Սենատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի, Ջոն Էնսայնի կողմից, սպասում են երկու պալատների Արտաքին գործերի կոմիտեների հաստատմանը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ 2010 թ.-ին նշվող Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ CEEC-ի աջակցությունը ոչ միայն ժամանակին է, այլև էական նշանակություն ունի իրազեկվածության, հաստատման և ցեղասպանության կանխարգելման գործում:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: