478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» շուրջ բանակցություններն ի սկզբանե այնպես չեն ընթացել. Թուրքիայի վարչապետ
12:53
01 Փետրվարի 2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կարծում է, որ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հարցում, միգուցե, ի սկզբանե ամեն բան այնպես չի գնացել:

«Ինչի՞ շուրջ բանակցություններ վարենք: Ի՞նչ պետք է անենք: Հայաստանը պետք է ևս մեկ անգամ հաշվի առնի այդ հարցերը: Քանի որ մենք, որպես Թուրքիա, կատարել ենք արձանագրությունների վերաբերյալ մեր պարտավորությունները», - ասել է Էրդողանը Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե Թուրքիան ինչպես է իրականացնելու «ճանապարհային քարտեզը»:

Այդ կապակցությամբ Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը:

«Երկու կողմերն էլ ունեն «ճանապարհային քարտեզներ»: Դա կշարունակվի, և մենք միշտ պատրաստ ենք դրան: Մենք անկեղծ ենք և կշարունակենք գործել այնպես, ինչպես արել ենք մինչ այժմ», - հայտարարել է Էրդողանը:

2009 թ.-ի ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեդիայի Համադաշնության Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում «ճանապարհային քարտեզի» հաստատման մասին:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել: