482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան չխաղացին ակնկալվող դերը ղարաբաղյան կարգավորման հարցում. Թուրքիայի վարչապետ
12:04
01 Փետրվարի 2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բավականին ջանքեր չեն գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Մինսկի խումբը լուրջ անուշադրություն է ցուցաբերել: Քսան տարվա ընթացքում նրանք չկարողացան արդյունքի հասնել: Եթե այդ 20 տարվա ընթացքում Ռուսաստանը, Ամերիկան և Ֆրանսիան լրջորեն մոտենային այդ հարցին, ապա որևէ խնդիր չէր մնա», - ասել է Էրդողանը TRT թուրքական հեռոստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է ANS ադրբեջանական հեռուստաալիքը:

Նրա կարծիքով՝ այդ դեպքում Թուրքիայի մոտ լարվածություն չէր մնա Հայաստանի հետ հարաբերություններում, իսկ Հայաստանը խնդիրներ չէր ունենա Ադրբեջանի հետ:

«Եթե համանախագահող երկրներն ասեին, - «Սա այսպես պետք է լինի», ապա Հայաստանը կդադարեցներ օկուպացիան: Այժմ Հայաստանն օկուպանտ է: Դա հաստատում է ԱՄՆ-ն: Եթե բացակայի օկուպացիայի փաստը, ապա խնդիրներ չեն լինի: Սակայն, ցավոք, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան չխաղացին իրենցից ակնկալվող դերը», - նշել է Թուրքիայի վարչապետը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թ.-ին, նրա կազմում ընդգրկված է 12 պետություն (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Թուրքիա և ԵԱՀԿ «եռյակը», որի կազմում այս պահին ընդգրկված են Հունաստանը, Ղազախստանը, Լիտվան): Բանակցային գործընթացն ընթանում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որոնք հանդես են գալիս համաձայնեցված դիրքորոշումներով:

1997 թ.-ից Ռուսաստանի հետ միասին խմբի համանախագահներ են դարձել ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։