478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սկսվել է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Փրկչի հուշարձանի վերականգնումը
14:15
27 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի մասնագետները սկսել են Քրիստոս Փրկչի հանրաճանաչ հուշարձանի վերականգնման աշխատւանքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպարանի տվյալներով՝ հուշարձանի վերջերս կատարած զննումը հայտնաբերել է նրա փորագրությունում օգտագործված խճանկարի վնասվածքներ, ինչպես նաև միկրոճաքեր և խոնավությունից առաջացած մգացում։

Վերականգնողական աշխատանքների արժեքը կազմում է 7 միլիոն բրազիլական ռեալ (3,82 միլիոն դոլար)։ Ֆինանսավորումն իր վրա է վերցրել աշխարհի խոշորագույն բրազիլական Vale լեռնահանքային ընկերությունը, որը պարտավորվել է հետևել հուշարձանի և դիտողական հարթակների պահպանմանը մինչև 2015 թվականը։

Վերականգնման ընթացքում զբոսաշրջիկներն առաջվա պես կկարողանան այցելել Ռիոյի և ողջ Բրազիալիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, սակայն լուսանկարներն ու տեսագրումն արդեն նույնքան տպավորիչ չեն լինի. անվտանգությունից ելնելով՝ հուշարձանը ծածկված կլինի թափանցիկ կտորից պատրաստված պաշտպանիչ ծածկով։

Փրկիչ Քրիստոսի՝ 38 մետր բարձրությամբ արձանը տեղակայված է Կորկովադու լեռան գագաթին՝ ծովի մակարդակից 709 մետր բարձրության վրա։ Նրա ստորոտին գտնվող դիտման հարթակից բացվում է Ռիո դե Ժանեյրոյի գեղատեսիլ տեսարանը, երևում են Թիժուկ ազգային պարկը, Ատլանտյան օվկիանոսը և Գուանաբարա ծոցը:

2007 թվականի հուլիսին ողջ աշխարհում 90 միլիոն Ինտերնետ օգտագործողների քվեարկությամբ Փրկիչ Քրիստոսի հուշարձանն ընտրվել է որպես աշխարհի յոթ նոր հրաշալիքներից մեկը։ Ամեն տարի տեսարժան վայր է այցելում մինչև մեկ միլիոն մարդ, որոնցից ավելի քան 700 հազարն օտարերկրյա զբոսաշրջիկներ են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: