+1
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիական կրակի ջահակիրը հարձակման է ենթարկվել Օնտարիոյում
11:14
29 Դեկտեմբերի 2009

Վանկուվերում կայանալիք 2010թ.-ի Ձմեռային խաղերի օլիմպիական կրակի էստաֆետի անցկացման ժամանակ առաջին լուրջ խոշոր պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում Տորոնտոյից 100 կմ հեռավորության վրա գտնվող Գուելֆ քաղաքում (Օնտարիո նահանգ), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Canwest News Service-ին (CNS):

Կանադայում Օլիմպիադայի անցկացման դեմ բողոքող ամբոխը միջամտել է էստաֆետի անցկացմանը և հարձակվել 28-ամյա Քորթնի Հանսենի վրա, ով այդ պահին տանում էր ջահը: Հարձակման հետևանքով ջահակիր աղջիկը վայր է ընկել, սակայն օլիմպիական կրակը չի մարել:

Հանսենին օգնության հասած ոստիկանները արագորեն վերականգնել են կարգուկանոնը և տեղում ձերբակալել 19-ամյա Բրիթնի Սիմփսոնին, ում մեղադրանք է առաջադրվել ջահակրի վրա հարձակում կատարելու համար: Հանսենը չի տուժել և կարողացել է առանց օգնության ավարտել օլիմպիական էստաֆետի իր հատվածը:

«Ցավալի է, որ օլիմպիական կրակը տանելու առիթը, որը կյանքում մեկ անգամ է պատահում, ընդհատում են նման կերպ», - պատահարը մեկնաբանել է էստաֆետի տնօրեն Ջիմ Ռիչարդսը, ում խոսքերը մեջբերում  է CNS-ը:

«Մենք հասկանում ենք, որ Օլիմպիական խաղերը ողջ աշխարհում մեծ ուշադրության են արժանանում, և որ մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը: Սակայն մենք կոչ են անում դա անել առանց բռնության և պատշաճ հարգանքով», - ընդգծել է նա:

Հոկտեմբերի 30-ին Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիա մայրաքաղաքից մեկնարկած օլիմպիական կրակի էստաֆետը կընդգրկի 45 հազար կմ ողջ Կանադայի տարածքում: Էստաֆետի մեկնարկի օրը բողոքի ցույցեր էին կազմակերպվել 2010թ.-ի խաղերի անցկացման դեմ, որոնց պատճառով կազմակերպիչները նույնիսկ ստիպված էին փոխել քաղաքի փողոցներով էստաֆետի անցկացման երթուղին, սակայն այդ ժամանակ ֆիզիկական միջամտություն տեղի չունեցավ:

Դեկտեմբերի սկզբին, երբ այդ պահին Քվեբեկ նահանգով ճանապարհորդող օլիմպիական կրակը պետք է անցներ մոգավկ-hնդկացիների ցեղի տարածքով, վերջինները դեմ էին իրենց տարածքում էստաֆետը ուղեկցող ոստիկանների առկայությանը: Սակայն այդ ժամանակ էլ գործը ֆիզիկական բռնության չհասավ, և էստաֆետի խաղաղ ընթացքը չխախտվեց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: