480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Շերը կարող է շուրջ 30 միլիոն դոլար կորցնել Հավայան կղզիներում գտնվող իր տան վաճառքի հետևանքով
15:01
28 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի երգչուհի Շերը կարող է կորցնել շուրջ 30 միլին դոլար աճուրդով Հավայան կղզիների Four Seasons’ Hualalai հանգստյան համալիրի տարածքում գտնվող իր նոր տան վաճառքի հետևանքով, հաղորդում է Move ռեսուրսը, որը ԱՄՆ-ի Անշարժ գույքի գործակալների ազգային ասոցիացիայի օբյեկտների պաշտոնական օն-լայն բազան է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշվում է ռեսուրսի նյութերում՝ երգչուհին աճուրդի հանված տան վաճառքի դեպքում կարող է ստանալ 8-12 միլիոն դոլար: Ընդ որում 2008 թ.-ի օգոստոսին Շերին պատկանող տունը գնահատվում էր 41 միլիոն դոլար:

Տան հողատարածքը երգչուհին գնել է 2004 թ.-ին 2,9 միլիոն դոլարով: Շինարարությունն ավարտվել է 2009 թ.-ին, և Շերը դեռ չի հասցրել ապրել իր նոր առանձնատանը, որի դիզայնն ու ներքին հարդարումն իրականացվել են նրա պատվերով:

Move-ի տվյալների համաձայն՝ 0,79 հազար քառակուսի մետր մակերես ունեցող եռահարկ տունն ունի յոթ ննջասենյակ և ինը լոգասենյակ: Շերի առանձնատանը կա նաև թատրոն՝ 1,18 հազար քառակուսի մետր մակերեսով:

Ամերիկացի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերիլին Սարգսյանը ծնվել է 1946 թ.-ին Կալիֆոռնիայում (ԱՄՆ):

Նրա մայրը դերասանուհի Ջորջիա Հոլքն է, հայրը՝ բեռնատարի վարորդ, Հայաստանից գաղթած Ջոն Սարգսյանն է: Առաջին հաջողությունը Շերն ունեցել է 1965 թ.-ին, երբ Սոնի և Շեր դուետի կազմում ձայնագրել է «I Got You Babe» երգը: Շերի երաժշտական կարիերան շարունակվում է ավելի քան քառասուն տարի:

Շերը նկարահանվել է մի քանի հանրաճանաչ ֆիլմերում, որոնց թվում են «Իստվիկյան վհուկները» և «Ջրահարսերը»: Նա արժանացել է այնպիսի հայտնի մրցանակների, ինչպիսիք են «Օսկարը», «Գրեմին», «Էմին» և երեք «Ոսկե գլոբուսները»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։