484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման ավիաանվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն կանցկացնի
12:16
28 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բարաք Օբաման ավիաանվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն կանցկացնի` կապված Ամստերդամ-Դեթրոյթ չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղի ունեցած պատահարի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցած ուրբաթ Ամստերդամ-Դեթրոյթ չվերթն իրականացնող A330 ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորներից մեկը՝ Նիգերիայի քաղաքացի Ումար Ֆարուկ Ամդուլմուտալաբը փորձել է, նախնական տվյալներով, գործի դնել պայթուցիկ սարք: Ինքնաթիռում 278 ուղևոր կար: Ականատեսների վկայությունների համաձայն՝ ուղևորներն ու անձնակազմ անդամները վնասազերծել են չարագործին: Օդանավակայանում նրան ձերբակալել են ՀԴԲ-ի աշխատակիցները, իսկ ավելի ուշ նրան առաջադրել են ահաբեկչության իրականացման փորձի մեղադրանք:

Կիրակի նույն չվերթի անձնակազմը վայրէջքից քիչ առաջ դիսպետչերին հայտնել է, որ ինքնաթիռում կասկածելի ուղևոր կա: Ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել, կասկածյալը ձերբակավել է: Գործակալությունները տեղեկացնում են, որ Նիգերիայի քաղաքացին անձնակազմի մոտ կասկածներ է առաջացրել, քանի որ չափազանց երկար է մնացել ինքնաթիռի զուգարանում:

«Նախագահին դեպքի մասին իրազեկել են հավայան ժամանակով առավոտյան ժամը 9:00-ին: Բարաք Օբաման կարևորել է ավիաանվտանգության ուժեղացված միջոցների ապահովումը և հանձնարարել է որքան հնարավոր է շուտ հեռուստաասուլիս կազմակերպել և խորհրդակցություն անցկացնել», - ասվում է Օբամային արձակուրդի ժամանակ ուղեկցող ամերիկացի լրագրողների տեղեկատվության մեջ:

Այժմ ԱՄՆ նախագահն արձակուրդն անցկացնում է Հավայան կղզիներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։