486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Blackwater ընկերության ղեկավարը պատմել է ԿՀՎ հետ իրենց համագործակցության մասին
14:39
04 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Хе Services անվամբ հայտնի Blackwater հանրահայտ մասնավոր պահպանական ընկերության հիմնադրի հավաստմամբ՝ ԶԼՄ-ներն են «մատնել», որ իր ընկերությունը համագործակցել է ԱՄՆ Կենտրանական հետախուզական վարչության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Washington Post թերթին։

Էրիկ Փրինսի խոսքերով՝ իր ընկերությունը հաճախ համագործակցել է ամերիկյան հետախուզության հետ գաղտնի հակաահաբեկչական ծրագրի շրջանակներում և բազմիցս հետախուզական ծառայության համար կատարել «մեծ ռիսկ պարունակող առաջադրանքներ», որոնց մասին տեղեկությունները ոչ կոռեկտ ձևով ներթափանցել են ԶԼՄ-ներ։   

«Երբ դա քաղաքական տեսակետից ձեռնտու եղավ անել, ինչ-որ մեկն ինձ ավտոբուսի տակ գցեց»,- ասաց Փրինսը՝ խոսելով այն տեղեկատվության արտահոսքի մասին, որ իր ընկերությունը համագործակցել է ԿՀՎ հետ։

Այս ամառ մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Blackwater-ում կան «մարդասպանների հատուկ թիմեր», որոնց նպատակը «Ալ-Քայիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներին վերացնելը կամ գերելն է։ Գաղտնի ծրագրի գործունեությունը հուլիսին դադարեցվել է, այն բանից հետո, երբ ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետան մասնավոր կարգով դրա մասին տեղեկացրել է մի շարք կոնգրեսմենների, այն դեպքում, երբ գործակալությունը միտումնավոր կերպով այդ մասին տեղյակ չի պահել ամերիկացի օրենսդիրներին։  

Միևնույն ժամանակ, թերթի տվյալներով, հետախուզության գործող և նախկին ծառայողները հայտնել են, որ Blackwater-ի մասնակցությամբ ծրագիրը գոյություն է ունեցել և փոփոխվել է վերջին տասը տարում, սակայն այն երբեք «չի գործել լիարժեք»։

Blackwater հիմնադրվել է 1996 թ.-ին որպես մասնավոր ամերիկյան պահպանական ընկերություն, որը, փաստորեն, դարձել է փոքր բազմահազարանոց բանակ։ Blackwater-ի աշխատակիցները Իրաքում պահպանել են քաղաքացիական վարչակազմի ղեկավարին։ Անցյալ տարի ընկերության մի քանի աշխատակիցներ մեղադրվում էին 17 իրաքցի խաղաղ բնակիչների ոչ կանխամտածված սպանության մեջ 2007 թ.-ի սեպտեմբերի հրաձգության ժամանակ, ինչը վնասեց ընկերության հեղինակությանը։ 2009 թ.-ին Էրիկ Փրինսը թողել է Blackwater-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ընկերությունը փոխել է անվանումը՝ վերանվանվելով "Xe", օգտագործվում է նաև U.S. Training Center անվանումը։ --0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։