482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման վառել է Վաշինգտոնի գլխավոր տոնածառի լույսերը
12:04
04 Դեկտեմբերի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վառել է Վաշինգտոնի գլխավոր տոնածառի լույսերը, որը գտնվում է Սպիտակ տան դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

«Սուրբ Ծննդի պատմությունը քրիստոնեական է, սակայն միաժամանակ նրա դասը ընդհանուր է բոլորի համար», - նշել է Օբաման: Նախագահի խոսքերով՝ Սուրբ Ծնունդը, առաջին հերթին, հիշեցումն է այն բանի, որ մարդիկ պետք է սիրեն և խնայեն միմյանց, հոգ տանեն իրենց մերձավորների մասին:

«Այսօր մենք հիշում ենք հիասքանչ և միևնույն ժամանակ պարզ մի պատմություն: Պատմություն մի փոքրիկի մասին, որը ծնվել է տանից հեռու և ում ծնողները ղեկավարվում էին միայն հավատքով: Եվ այդ փոքրիկը ստեղծեց մի հավատ, որն ապրում է արդեն ավելի քան երկու հազար տարի և որի համաձայն՝ անկախ մեր ինքնությունից և ծննդյան վայրից՝ մենք բոլորս պետք է սիրենք միմյանց քրոջ  և եղբոր պես», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նա մաղթել է ուրախ Սուրբ Ծնունդ, առաջին հերթին՝ զինծառայողներին, ովքեր ձմեռային տոները նշում են տանից հեռու:

«Մեր մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր այս տոներին տանից հեռու են, մայրերի և հայրերի, որդիների և դուստրերի հետ են մեր զինվորների, ովքեր ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ հանուն մեր անվտանգության», - ասել է Օբաման:

«Մենք բոլորս՝ Միշելը, մեր դուստրեր Մալիան և Սաշան և իմ զոքանչ Ռոբինսոն Մայրիկը, ցանկանում ենք ձեզ երջանիկ Սուրբ Ծնունդ: Եվ այժմ ամենակարևորը՝  սեղմել կոճակն ու միացնել տոնածառի լույսերը, ինձ կօգնի Սաշան», - ասել է Օբաման:

Հաշվելով հինգից մինչև մեկը՝ ԱՄՆ նախագահն ու նրա ընտանիքի անդամները միասին սեղմեցին կոճակը, ինչից հետո տոնածառը շողշողաց լույսերով: «Ստացվեց», - ժպտալով՝ բացականչեց Օբաման:

Ազգային տոնածառի լույսերը վառելու արարողությունը տեղի է ունենում ԱՄՆ մայրաքաղաքում ամեն տարի՝ սկսած 1923 թվականից:

1978 թ.-ին Սպիտակ տան դիմաց տնկվել է 14-մետրանոց քոլորադյան կապույտ եղևնի, որը դարձել է Ազգային տոնածառը: Նրան շրջապատում են ավելի փոքր 56 եղևնիներ, որոնք խորհրդանշում են ԱՄՆ-ի բոլոր նահանգներն ու տարածքները:

Տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը «նախագահական» բազմաթիվ ավանդույթներից մեկն է, որը կապված է ամերիկացիների սիրելի տոնի՝ Սուրբ Ծնունդի հետ: Սպիտակ տան գրեթե գլխավոր ավանդույթներից է նաև թխվածքե Սպիտակ տան «կառուցումը»:Այս տարի 177 կգ քաշ ունեցող շոկոլադա- կոճապղպեղա-մարցիպանային շինության գլխավոր «ճարտարապետը» նախագահական շեֆ-խոհարար Բիլ Յոսեսն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։