478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման հատուկ ծառայություններին առավելագույն աջակցություն է խոստացել ԱՄՆ-ում և արտերկրում
12:00
21 Հոկտեմբերի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ ծառայություններին խոստացել է տրամադրել անհրաժեշտ ցանկացած միջոցներ և աջակցություն՝ ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ արտերկրում երկրի շահերի պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս հայտարարությունն Օբաման արել է երեքշաբթի Նյու Յորքի ՀԴԾ-ի բաժանմունքում, ուր նա եկել է՝այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ահաբեկչությունների հաջող կանխման կապակցությամբ հակաահաբեկչական միավորված ուժերի աշխատակիցներին շնորհավորելու:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հատուկ ծառայությունները տեսանելի առաջընթաց են ձեռք բերել «Ալ-Քայիդայի» դեմ պայքարի գործում, սակայն չկան երաշխիքներ, որ ԱՄՆ-ում նոր ահաբեկչություններ չեն լինի:

«Սակայն ես խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ ամերիկացի ժողովրդի անվտանգությունը պահպանելու համար: Իսկ դա նշանակում է, որ ես խոստանում եմ ձեզ բոլորին տրամադրել այն միջոցներն ու աջակցությունը, որ անհրաժեշտ կլինի ձեր գործը կատարելու համար ինչպես այստեղ՝ երկրում, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ ես խոստանում եմ, որ ձեզ նման ուշադիր կվերաբերվեն այս խնդրին», - ասել է Օբաման՝ դիմելով հատուկ ծառայությունների աշխատակիցներին:

ԱՄՆ նախագահը հատկապես նշել է, որ ահաբեկիչները ցուցադրում են «վերականգնման ունակություն և շարունակում են նոր դավադրություններ կազմակերպել», և այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը կոչ է արել հատուկ ծառայություններին՝ ակաբեկչության դեմ պայքարում դրսևորել առավել ճկուն ռազմավարություն:

Օբաման հայտարարել է, որ «Նյու Յորքում ահաբեկչական սպառնալիքի հակազդմանն ուղղված հակաահաբեկչական համատեղ ուժերի հաջողությունը պետք է օրինակ դառնա ողջ երկրի իրավապահ մարմինների աշխատանքի համար»:

ՀԴԾ-ի գործակալները ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 10-ին Նյու Յորքում ձերբակալել են Քոլորադո քաղաքի 24-ամյա բնակիչ Նաջիբուլու Զազիին, ով, հետաքննության արդյունքներով, հանցավոր դավադրության մեջ է մտել անանուն հանցակիցների հետ՝ սեպտեմբերի 11-ի տարելիցին ահաբեկչություններ կազմակերպելու համար: Նրան կասկածում են «Ալ-Քայիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, ինչը Զազին կտրականապես հերքում է:

Նաջիբուլուին ձերբակալել են կես շաբաթ առաջ այն իրադարձությունից, երբ Նյու Յորքում հավաքվեցին աշխարհի ավելի քան հարյուր երկրի պետությունների և կառավարությունների ղեկավարներ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով: ՀԴԾ-ի ղեկավարությունը համարել է այս օպերացիան վերջին տարիների ամենահաջողներից մեկը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: