482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հաշտեցման կոչ է անում 2010 թ.-ի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ
10:28
20 Հոկտեմբերի 2009

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը երկուշաբթի լիագումար նիստի ժամանակ ընդունել է բանաձև, որը կոչ է անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները 2010թ.-ին Վանկուվերում կայանալիք Ձմեռային օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Գլխավոր վեհաժողովը «համառորեն կոչ է անում բոլոր անդամ-պետություններին Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության շրջանակներում հետևել օլիմպիական հաշտեցմանը Ձմեռային XXI օլիմպիական խաղերի և X պարալիմպիկ խաղերի ժամանակ», ասվում է բանաձևի տեքստում:

Փաստաթղթում նաև ողջունվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի  և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի որոշումը՝ մոբիլիզացնել անդամ-պետությունների միջազգային մարզական կազմակերպությունները և ազգային օլիմպիական ու պարալիմպիկ կոմիտեները ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու համար՝ «օլիմպիական հաշտության» ոգու հիման վրա խաղաղության կուլտուրայի խրախուսման և ամրապնդման նպատակով և առաջարկում է այդ կազմակերպություններին ու ազգային կոմիտեներին պատշաճ կերպով տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել:

Օլիմպիական հաշտեցման կոչով նման բանաձևերն ավանդաբար ընդունվում են Օլիմպիադաների անցկացման նախօրեին:

Վերջին ամառային պեկինյան Օլիմպիադայի մեկնարկի օրը՝ 2008 թ.-ի օգոստոսի 8-ին, Վրաստանը հարձակում գործեց Հարավային Օսեթիայի վրա:

Երկուշաբթի կայացած նիստի ժամանակ Գլխավոր վեհաժողովը ընդունեց ևս մեկ բանաձև, որում ողջունվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը: Փաստաթղթում ընդգծվում է այն փաստի բացառիկությունը, որ առաջին անգամ համաշխարհային մասշտաբի նման խոշոր մարզական իրադարձություն կանցկացվի Աֆրիկյան մայրցամաքում:

Երկուշաբթի ևս մեկ որոշմամբ Գլխավոր վեհաժողովը դիտորդի կարգավիճակ տրամադրեց Միջազգային օլիմպիական կոմիտեին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին: