478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի ԱԳՆ-ն բողոքում է թուրքական սերիալի դեմ
13:34
15 Հոկտեմբերի 2009

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է կանչել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ պարզաբանումներ տալու թուրքական պետական հեռուստաընկերության եթերում «սադրիչ հակաիսրայելական» սերիալի ցուցադրման վերաբերյալ, հինգշաբթի հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Գեղարվեստական ֆիլմն, ինչպես այն բնութագրում են տեղական ԶԼՄ-ները, լի է իսրայելցի զինվորականների կողմից խաղաղ պաղեստինցիների, այդ թվում՝ երեխաների զանգվածային մահվան տեսարաններով: Զինվորականները, համաձայն սյուժեի, հերթական օպերացիան են անցկացնում Գազայի հատվածում։  

«Սերիալի հեռարձակումը պետության հովանու ներքո իրականացվող ակնհայտ սադրանք է Իսրայելի դեմ»,- մեջբերում է Լիբերմանի խոսքերը մամուլի ծառայությունը։

«Իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող և ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ) զինվորներին որպես մանկասպաններ ներկայացնող այս սերիալը չի կարող հեռարձակվել նույնիսկ թշնամական պետությունների հեռուստաալքներով՝ չխոսելով արդեն Իսրայելի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրի մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Երկկողմ հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամի մասին ԶԼՄ-ները սկսել են խոսել դեռևս նախորդ շաբաթ, երբ Թուրքիան հետ է վերցրել Իսրայելի ՌՕՈՒ-ի՝ համատեղ զորավարժություններին մասնակցելու հրավերը և փոխարենը հայտարարել է Սիրիայի հետ դրանց անցկացման մասին։

Սակայն առայսօր իսրայելցի քաղաքական գործիչները նախընտրում են չտեղափոխել վեճը հրապարակային դեմարշերի մակարդակի՝ ընդգծելով Թուրքիայի հետ նորմալ շփումների պահպանման կարևորությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: