478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հրեական նոր՝ 5770-րդ տարին է սկսվում ուրբաթ երեկոյան
16:23
18 Սեպտեմբերի 2009

Ռոշ Աշանան՝ աշխարհի արարումից հետո 5770-րդ Նոր Տարին է, ըստ հրեական օրացույցի, սկսվում ուրբաթ օրը՝ շաբաթի հետ մեկտեղ (շաբաթը հուդայականությունում յոթերորդ՝ տոնական օրն է, որն, ըստ հրեական ավանդության, սկսվում է ուրբաթ՝ մայրամուտի պահից)։ 

Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարը 5770 թիվը «հաջողակ թիվ» է անվանել։

«Յոթը գերազանց թիվ է։ Եվ այս տարին սկսվում է շաբաթ օրը, դա շաբաթային տարի է»,- ասաց նա Մոսկվայի հրեական համայնքային կենտրոնում տեղի ունեցած նախաամանորյա հանդիպման ընթացքում։

Լազարը նշեց, որ շաբաթն այն օրն է, երբ պետք է զբաղվել ընտանիքով, հանգստանալ, աղոթել, ծրագրեր կառուցել և էներգիա ստանալ առաջիկա շաբաթվա համար, և դա չի կարող չարտացոլվել նոր տարում։

Անդրադառնալով գլոբալ տնտեսական ճգնաժամի թեմային՝ Ռուսաստանի գլխավոր րաբբին ասաց, որ ճգնաժամը «հրեական բառ չէ և ընդհանրապես հրեաների գործը չէ», բայց «Ռոշ Աշանային աղոթում են ոչ միայն հրեաների, այլև բոլոր ժողովուրդների բարեկեցության համար, որպեսզի բոլոր անհաջողությունները մնան նախորդ տարում»։

Հրեա իմաստունները սովորեցնում են, որ յուրաքանչյուր տարի Ռոշ Աշանային  Աստված կրկին արարում է աշխարհը և մարդուն աշխարհում, որ մարդիկ այդ օրը կանգնում են Ամենաբարձրյալի դատաստանի առջև, որի ժամանակ յուրաքանչյուրը պետք է հաշվետվություն տա նախորդ տարվա համար, ապաշխարի իր հանցանքների համար և այդպիսով վերադառնա Աստծուն։ Նոր տարվա աղոթքում ասվում է. «Սա Քո գործերի սկզբի օրն է և առաջին օրվա հիշատակի օրն է»։

Ռոշ Աշանայից առաջ տներում անցկացվում է «մեծ մաքրություն»՝ ամբողջ հինն ու ոչ պետքականը դեն է նետվում։

Այդ օրը հրեաների մոտ ընդունված է միմյանց «բարի և քաղցր Նոր Տարի» մաղթել։ Ամանորի գիշերը հրեաներն ուտում են մեղրով խնձոր։

Բացի այդ, տոնական սեղանին դրվում են ձկան գլուխ, նուռ, որն ըստ հրեական հավատալիքի, պարունակում է 613 հատիկ՝ հուդայականությունում պատվիրանների թվին համապատասխան, ճաշատեսակներ գազարից, բազուկից և այլ պտուղներից, որոնց անունները եբրայերենում կապված են լավ իրադարձությունների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։