485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Աֆղանստանի նախագահը կոչ է արել Խաղաղության օրը դադարեցնել ռազմական գործողությունները երկրում
18:04
17 Սեպտեմբերի 2009

Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Կարզայը հինգշաբթի կոչ է արել Խաղաղության միջազգային օրը, որը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է սեպտեմբերի 21-ին, զերծ մնալ երկրի տարածքում ցանկացած ռազմական գործողություններից՝ բացի պաշտպանականներից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես աֆղանական զինված ուժերին հրաման եմ տվել այդ օրը զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից՝ բացի պաշտպանականներից։ Ես կոչով դիմել եմ նաև օտարերկրյա զինվորներին նույնպես Խաղաղության միջազգային օրը դադարեցնել ցանկացած ռազմական գործողությունները, բացի պաշտպանական գործողություններից։ Օգտվելով առիթից՝ ես դիմում եմ նաև նրանց, ովքեր տարբեր պատճառներով պատերազմում են մեր կառավարության հետ, դադարեցնել կրակը սեպտեմբերի 21-ին և նույնպես հարգել Խաղաղության միջազգային օրը»,- ասել է Կարզայը աֆղան ժողովրդին հասցեագրված ռադիոուղերձում Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ։

Աֆղանական պետության ղեկավարի խոսքերով՝ «հնարավոր է՝ ընդամենը մեկ օրով հրադադարը սիմվոլիկ քայլ է, բայց այն ցույց է տալիս մարդկանց ձգտումը խաղաղության՝ որպես գլխավոր արժեքի և մարդկության գոյության գլխավոր նպատակի»։

«Ես վստահ եմ, որ այդ օրը կդառնա մեր երկրում և ամբողջ աշխարհում խաղաղության վերականգնման սկիզբը»,- ասաց աֆղան առաջնորդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։