481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման և Սարկոզին քննարկել են G20-ի նախապատրաստական հարցերը
13:34
16 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օբաման և Սարկոզին քննարկել են Պիցբուրգում սեպտեմբերի 24-25-ը կայանալիք «քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

«Երկու առաջնորդները քննարկել են Պիցբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը՝ անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆինանսական կարգավորման բարեփոխման հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ կապիտալացմանն ու բարձր օղակի մենեջերների բոնուսներին: Նախագահները քննարկել են նաև միջազգային ինստիտուտների բարեփոխման ուղիները, որպեսզի դրանք դառնան ավելի համապարփակ և արդյունավետ», - ասվում է «ՌԻԱ Նովոստի» ստացված Սպիտակ տան տեղեկատվության մեջ:

Օբաման և Սարկոզին քննարկել են նաև միջազգային դիվանագիտությանն առնչվող հարցեր:

«Առաջնորդները քննարկել են դիվանագիտական ջանքերի վիճակը, որոնք կոչված են հասնելու նրան, որպեսզի Իրանն իր միջուկային ծրագրի հարցում գործի իր վրա վերցրած միջազգային պարտավորությունների համաձայն: Նրանք նաև պայմանավորվել են շարունակել ջանքերը մերձարևելյան տարածաշրջանի կարևոր խաղացողների հետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են իսրայել-արաբական խաղաղ բանակցությունների վերսկսման համար», - նշվում է փաստաթղթում:

Օբաման նաև շնորհավորել է Սարկոզիին՝ ֆրանսիացի գեներալ Ստեֆան Աբրիալի ՆԱՏՕ-ի Նորֆոլքում (ԱՄՆ) վերափոխման գծով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում «պատմական նշանակման» կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար: