484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է աշխարհում սպառազինության մրցավազքի կապակցությամբ
13:05
10 Սեպտեմբերի 2009

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով Մեքսիկայում մասնակցում է Ապազինության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների 62-րդ միջազգային կոնֆերանսի աշխատանքներին, մտահոգություն է հայտնել աշխարհում սպառազինության մրցավազքի կապակցությամբ:

«Ինձ լրջորեն անհանգստանցում է աշխարհում սպառազինության մրցավազքը», - հայտարարել է Պան Գի Մունը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին:

«Այսօր երկրագնդի բոլոր պետությունների սպառազինությունների միահամուռ ծախսերը գերազանցում են տարեկան 1 տրիլիոն դոլարը: Միաժամանակ աշխարհում զարգացման նպատակների վրա տարեկան ծախսվում է ընդամենը 78,6 միլիարդ դոլար», - ասել է գլխավոր քարտուղարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պան Գի Մունը կարծում է, որ այդ հսկայական ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն ոչ թե պատերազմի, այլ աշխարհում սոցիալական խնդիրների լուծման՝ առաջին հերթին աղքատության դեմ պայքարի, առողջապահության և կրթության մակարդակի բարձրացման համար:

«Երկրագնդի տասնյակ միլիոն բնակիչներ տառապում են սովից՝ օրական ունենալով մեկ դոլարից ոչ ավել սննդի համար, այն դեպքում, երբ աշխարհում ռազմական ծախսերը կազմում են մեկ մարդու համար 200 դոլար», - ընդգծել է նա:

«Նման իրավիճակը շատ տհաճ է: Սպառազինության ներկայիս մրցավազքը, պետությունների՝ ռազմական տեխնիկայի և սպառազինությունների նորագույն օրինակներ գնելու ձգտումը միայն անհանգստություն է առաջացնում», - նշել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Նա կարծում է, որ մեծամասամբ աշխարհում սպառազինությունների մրցավազքի պատճառը երկրների միջև վստահության բացակայությունն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով: