486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Կբացվի ռուս-վրացական սահմանի վրա գտնվող «Կազբեկի» հսկիչ անցակետը
14:46
04 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Վրաստանի սահմանի վրա՝ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբլիային անցակետի մոտ գտնվող «Կազբեկի» հսկիչ անցակետը կբացվի ուրբաթ, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:

«Կազբեկի-Վերին Լարս» անցուղու միջով երթևեկությունը դադարեցվել էր 2006թ.-ի հուլիսին՝ ռուսական կողմի որոշմամբ: Անցուղու փակման պատճառը անցակետի նորոգման և այն ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունն էր: Մայիսի սկզբին տեղի ունեցավ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի նորոգման ավարտի արարողությունը: Այդ անցակետը Ռուսաստանի և Վրաստանի սահմանի վրա գտնվող միակ միջազգային ավտոմոբիլային անցակետն է: «Կազբեկի-Վերին Լարս» անցուղում աշխատանքների վերսկսումը բարդանում է ՌԴ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:

«Կազբեկի» հսկիչ անցակետը կառուցվել է Վրաստանի անվտանգության և սահմանների ամրապնդման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԱՄՆ դեսպանատունը: Պահակակետի կառուցման համար, որը ղեկավարում էր ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսը, հատկացվել էր 2,4 միլիոն դոլար:

«Հսկիչ անցակետը կառուցվել է Վրաստանի ապագա անվտանգության և բարեկեցության համար: ԱՄՆ-ն համոզմունք է հայտնում, որ ապագայում «Կազբեկի» հսկիչ անցակետը սահմանների երկու կողմում էլ կնպաստի տնտեսության զարգացմանը: Այսօրվա դրությամբ սահմանը փակ է, սակայն Ամերիկան հույս ունի, որ Վրաստանն ու Ռուսաստանը կվերականգնեն առևտրային և տուրիստական կապերը, իսկ «Կազբեկի» անցակետն իր լուման կունենա մարդկանց և կենդանիների անվտանգ տեղաշարժման գործում», - ասվում է դեսպանատան տեղեկատվության մեջ:

Դեսպանատան տվյալների համաձայն, կառուցվել են տրանսպորտային նոր գծեր, գրասենյակային նշանակության շենքեր և պահակակետեր՝ պահակախմբի և եկամուտների ծառայության աշխատակիցների համար: Բացի այդ, տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ, այդ թվում նաև ճառագայթումը որոշող նորագույն սարքավորումը:

«Կազբեկի» հսկիչ անցակետը մեկն է 18 օբյեկտներից, որոնք ֆինանսավորվել են Վրաստանի անվտանգության և սահմանների ամրապնդման ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրով ֆինանսավորվել են Հայաստանի սահմանին Սադախլուում տեղակայված Վրաստանի գլխավոր հսկիչ անցակետը, Ադրբեջանի սահմանին գտնվող «Լագոդեխսկու» և «Կրասնի մոստ» հսկիչ անցակետերը: Չորս հսկիչ անցակետի կառուցման նպատակով հատկացվել է 5,75 միլիոն դոլար: Այդ ծրագրի շրջանակներում կառուցված նոր հսկիչ անցակետերը վերահսկում են սահմանի վրայով կատարվող տեղաշարժերի 90 տոկոսը:

Նոր հսկիչ անցակետի բացման արարողությանը ներկա կլինեն Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլին, սահմանապահ և պահակային ոստիկանության ղեկավարներ Զազա Գոգավան և Գեորգի Գրիգալաշվիլին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: